18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Seaside Startup Summit-ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով, ինչը չի գոհացրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Seaside Startup Summit»-ի անցկացման թույլատվության շուրջ առաջացած հարցերի առնչությամբ: Նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ «Seaside Startup Summit» –ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով, ինչը չի գոհացրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին «Ի պատասխան Seaside Startup Summit –ի կողմից տարածված հայտարարության, որում նշվում է, որ «Սամիթի» անցկացումն այս տարի […]

Հայաստանի կառավարությունը նոր որոշում կայացրեց թուրքական ապրանքների վերաբերյալ

Կառավարության նիստում այսօր քննարկվեց ու որոշում կայացվեց ևս 6 ամիս ժամկետով արգելել թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը: Համապատասխան նախագիծը կառավարության ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հիշեցնենք, որ թուրքական ապրանքների Հայաստան ներմուծման վերաբերյալ արգելքի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին, ուստի անհրաժեշտություն կար քննարկել հարցը:

«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացրած միջնորդությունը բավարարվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2021թ.հունիսի 9-ին՝ ժամը […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 103 դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 533 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 103-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 216 312 (+82) մարդ, այս պահին բուժվում է 2620 (+19) մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5601 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4505 (+2), իսկ այլ պատճառներով՝ 1096 (+0): Վերջին մեկ օրում մահացել է 2 […]

«Մենք համառորեն շարունակում ենք ուրախանալ չագուչներով ու վենդետաներով հանրությունից քվեներ կորզած պատահականությունների հերթական «հաղթանակով…»». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամեն մի հայ, հատկապես օտարի հանդիպելուց, սիրում է առանձնահատուկ շեշտել, որ մենք հազարամյակների խորքից եկող և համաշխարհային քաղաքակրթության ոլորաններում ուրույն հետագիծ թողած ազգ ենք… Շեշտում ենք ու հպարտանում դարերով անցած մեր ճանապարհով… Որ իրականում դա այդպես է, կարող է վկայել վերելքներով ու անկումներով հարուստ մեր պատմությունը… Մենք ունեցել […]

«Կարևոր լուր կա». Փաշինյան /տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևոր լուր հայտնեց: «Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանաիշ է արձանագրվել», – ասաց նա: ՊԵԿ նախագահ Էդարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թիվը կազմել է 635 հազար: «Այս ցուցանիշն աննախադեպ է», – ասաց նա: ՊԵԿ նախագահի խոսքով՝ աճել է նաև […]

Կառավարության անդամներին կոչ արեցին Նիկոլ Փաշինյանին դիմավորելիս ոտքի կանգնել

Մեկնարկել է կառավարության նիստը։ Մինչ նիստի մեկնարկը վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը գործադիրի անդամներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դիմավորել։ «Խնդրում եմ ոտքի կկանգնեք», – ասաց նա։ Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դըմավորեցին։

«Հետընտրական զարգացումներ ու վերադասավորումներ». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետընտրական զարգացումներ ու վերադասավորումներ․ Արտահերթ ընտրությունը ավարտվեց՝ իր հետ բերելով մարդկանց ու քաղաքական ուժերի իրական նպատակների բացահայտում։ Կառավարության ձևավորումից հետո մենք կտեսնենք, թե ընտրարշավին մասնակցած ու 1-2 տոկոս ձայն հավաքած կոնկրետ ովքեր են ստանալու պաշտոններ Նիկոլ Փաշինյանի ձեռքից։ Ես գիտեմ անուններ, որոնց պաշտոնների համար հիմա արհեստական կերպով քարոզվում […]

Գիշերը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է հիվանդանոցում գտնվող պրոֆեսոր Չարչյանին

Գիշերը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսակցել է հիվանդանոցում գտնվող պրոֆեսոր Արմեն Չարչյանին, ով ավելի վաղ սրտի տագնապով տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այս պահին այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված