21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանի և Արցախի նորագույն պատմությունն ապացուցեց, որ երկրի ղեկավարը ոչ թե կեղծված և հիմարագույն «պողպատե մանդատ» պետք է ունենար, այլ «պողպատե ամորձիներ». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի և Արցախի նորագույն պատմությունն ապացուցեց, որ երկրի ղեկավարը ոչ թե կեղծված և հիմարագույն «պողպատե մանդատ» պետք է ունենար, այլ «պողպատե ամորձիներ» »:

«Սա ժամանակավոր կառավարություն է ու կմնա այնքան ժամանակ, որքան հիմնական արտաքին խաղացողների մարտավարական շահերը կհամընկնեն»

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս կառավարությունը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ։ Այս հարցադրման պատասխանի վրա շատերն են գլուխ կոտրում ու դեռ մինչև հիմա պատասխանը չեն գտել։ Իրականությունն այլ է, այս կառավարությունը մարտավարական առումով և՛ Արևմուտքին է ձեռնտու, և՛ Ռուսաստանին, իսկ դրա պատասխանը այդ երկուսի ստրատեգիաների մեջ է, որոնք այս պահին համընկնում են։ Ռուսաստանը […]

Ինչու է մեր բաժին աշխարհը էսպես ծուռ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այլեւս ոչինչից չեմ զարմանում, չեմ զարմանում նաեւ, երբ հիվանդը կալանավորում է բժիշկ Արմեն Չարչյանին․․․ Ախր դուք պրոֆեսորի եղունգը չարժեք․․․ Եւ ինչու է մեր բաժին աշխարհը էսպես ծուռ․․․․․․»:

Ոտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք պաչում. Վահան Քերոբյան

Այսօր կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, խոսելով նոր կառավարությունում հայտնվելու հավանականության մասին, նշեց, որ պատրաստ է, եթե նման որոշում կայացվի: Նախարարի պաշտոնակատարին նաև հարցրեցին այսօրվա կառավարության նիստում տեղի ունեցածի մասին, երբ ներկաներին հորդորեցին ոտքի կանգնել Նիկոլ Փաշինյանի գալու ժամանակ: Նա ասաց, որ ինքն էլ է կանգնել՝ նաև նշելով, որ նախկինում նման բան […]

«301-ին ընտրեցինք Քրիստոսին: 2021-ին՝ Հուդային». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «301 թվական – Հայաստանը դարձավ քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն: 2021 թվական – Հայաստանը դարձավ դավաճանությունն առաջինը վավերացրած պետություն: 301-ին ընտրեցինք Քրիստոսին: 2021-ին՝ Հուդային:»

Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողներին

«Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողների հասցեին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ: Կազմակերպությունը դատապարտել է լրագրողների նկատմամբ նման անընդունելի վարքագիծը:

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին մեկ այլ զորամաս է բացել

Հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի`Հայաստանի հետ սահմանին գտնվող և 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) շրջանի տարածքում Ադրբեջանը նոր զորամաս է բացել, գրում է minval.az-ը: Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը շնորհավորել է անձնակազմին: Արարողությունից հետո ստուգվել են զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության հետագա բարձրացման և անձնակազմի անվտանգության ապահովման աշխատանքները

Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 24-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան։ Հունիսի 23-29-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված