12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Իշխանությունը «խառն» է քննիչ հանձնաժողովի հարցերով. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով նոր խնդիրների առաջ է կանգնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սկզբնական շրջանում նախատեսված է եղել հանձնաժողովում փորձագետներ ընդգրկել ՊՆ-ից ու ԳՇ-ից, սակայն նրանք չեն համաձայնել հետագա զեկույցի իշխանական սցենարին, ինչից հետո իշխանությունը ստիպված է եղել դիմել ընտրություններից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի մեկնած […]

Ինչո՞վ եք զբաղված՝ համազգեստ փոխելո՞վ, ծառայության իմիտացիայո՞վ, թե՞ հայրենիքը պարտության տանողի քմահաճույքներով․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերի 14-ին գրություն էի ուղղել ՀՀ ոստիկանապետին՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելիության ժամանակ, մեր քաղաքացիներից մեկը տեղեկացրել է իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացրած բռնության և ճնշումների մասին։ Ակնկալում էի, որ ոստիկանությունը մանրամասն կստուգի տեղեկությունները և համապատասխան ընթացակարգերի հիման վրա միջոցառումներ կիրականացնի։ […]

ՀՔԾ-ն հարցաքննության է կանչել Հայկ Սարգսյանին. «Ժողովուրդ»

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել՝ օգոստոսի 25-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որից հետո կայացրել է որոշում: Թե ինչ որոշում է կայացրել ՀՔԾ-ն, հայտնի կդառնա այսօր։ Բանն այն է, որ, առկա փաստերի համաձայն, հենց Սարգսյանն է […]

Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»

Հայաստանում այս տարվա 8 ամիսներին ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 22 հազար 858, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 23 հազար 440: Բայց, մյուս կողմից, ավելացել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 289-ից հասնելով 321-ի: […]

Տողանյանը կաշվից դուրս է գալիս, որ Փաշինյանի մոսկովյան այցը չձախողվի. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ակտիվ քայլեր է իրականացնում վարչապետին հավուր պատշաճի դիմավորելու համար։ ՌԴ հայ համայնքից երեկ տեղեկացանք, որ Տողանյանն անձամբ զանգում եւ խնդրում է, մասնավորապես, մոսկվաբնակ հայ գործարարներին, ՌԴ-ում ազդեցիկ հայազգի մարդկանց՝ համաձայնել ներկա գտնվելու Փաշինյանի` հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպմանը։ Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ […]

Նկարիչը` Կապանի համայնքապե՞տ․ «Հրապարակ»

Կապան խոշորացված համայնքի իշխանական թեկնածուն` Դավիթ Դանիելյանը, խոստանում է կառուցել Կապանը: Տեղացիներն ասում են, որ ծնունդով կապանցի Դավիթ Դանիելյանը 4 տարի չէր հիշում Կապանի մասին, ոչինչ չէր անում հարազատ քաղաքի համար, հիմա` ընտրությունների նախօրեին, հանկարծ հիշել է եւ ոսկե սարեր է խոստանում: Իսկ Դանիելյանը, որն ընդամենը 29 տարեկան է, ավարտել է Երեւանի Գեղեցիկ արվեստների ազգային […]

«Կռուտիտի» հարցում անգերազանցելի է․ «Հրապարակ»

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը երեկ անցավ դարձյալ լարված ու թշնամական մթնոլորտում։ Ընդդիմադիրները, որոնցից ոչ բոլորն էին ներկա դահլիճում, դարձյալ փորձեցին Նիկոլ Փաշինյանին նեղը գցել՝ հիշեցնելով նախկինում արած իր հայտարարություններն ու հակասական գործողությունները։ Դարձյալ հիշեցրին, որ դավաճան է եւ կապիտուլյանտ, բայց բանը շշանետումներին չհասավ, քանզի շշերն այս անգամ եւս հավաքել էին սեղաններից։ Փաշինյանը որոշ հարցեր խորամանկորեն շրջանցում էր` […]

Իրո՞ք, դուք էդքան ախմախ եք, թե ձեզ ախմախի դերում կոնֆորտ եք զգում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նաախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բայց զգո՞ւմ եք քպները եւ նրանց մունետիկները ինչ ջանասիրությամբ են պաշտպանում ադրբեջանական ինքնաթիռների ազատ թռիչքը ՀՀ տարածքի վրայով, եւ այնպես են «կուրծք տալիս», նկատի ունեմ ժարգոնային «դոշ տալը»,  կարծես իրենց հարազատ կաթնատուին են պաշտպանում, ասում են՝քաղաքացիական ինքնաթիռը ինչ որ տեղափոխում է, էդ էլ […]

Սուտ մի խոսիր, կապիտուլյանտ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « Սուտ մի խոսիր,կապիտուլյանտ։   Պոպովի հարցազրույցը կարդա։ Պոպովը քեզ հակադարձել է ու ասել՝ Արցախի կարգավիճակի եւ հանրաքվեի հարցը բանակցային փաթեթում եղել է» ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված