23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչև պատերազմը, եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5+2» տարբերակն է»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020-ի հոկտեմբերի 20-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարցրել եմ, թե այս պահի դրությամբ ի՞նչ է առաջարկվում միջնորդների կողմից։

Ինքը ուղիղ ասել է՝ «5 պլյուս 2 »տարբերակը։

Այդ հանդիպմանը տարբեր ուժերի ներկայացուցիչներ են եղել եւ կարող են իմ պնդումը հաստատել։

Պարզ է, որ Շուշին ու Հադրութը չեն մտնում «5 + 2»-ի մեջ։

Հարց կապիտուլյանտին։

Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչև պատերազմը, եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5+2» տարբերակն է։

Ի դեպ, նույն բանն ասել ես նաեւ հրապարակային դեռ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում։

Անհերքելի փաստ է՝ պատերազմում պարտվել ես դու, Շուշին ու Հադրութը հանձնել ես դու քո կապիտուլյացիոն ստորագրությամբ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ