08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները․ Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը կրկին խուսափեց պատասխանել կոնկրետ հարցին։ Նա այս անգամ էլ խուսափեց պատասխանատվությունից։

Ինչ վերաբերում է նրա հոգեհուզական դրսևորման հետեւանքով արտաբերած հերթական անհեթեթությանը, ապա բազմիցս մեկնաբանել եմ, որ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, իմ լիազորությունների շրջանակում, իսկապես, ապահովել եմ օպերատիվ կապ։ Այդ օպերատիվ կապը վերաբերել է բացառապես պետության անվտանգությանը, սահմանային դեպքերին և մարդկանց առողջությանն ու կյանքին։

Մինչդեռ մամուլում հրապարակվել է քաղաքական հարցերով օպերատիվ կապ ապահովողի գոյության մասին, որը չի հերքվել։ Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հարցերով օպերատիվ կապով զբաղվել է մեկ այլ անձ։

Նիկոլ Փաշինյանին պետք է առանձնահատուկ հիշեցնեմ, որ իմ կողմից իրականացվող կապը կոնկրետ դեպքից հետո զգալի նվազել էր, որից հետո՝ ամբողջությամբ կասեցվել։

Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները, քանի որ ես նրան առնվազն  մի քանի անգամ բացատրել եմ, որ հատուկ ծառայություններում գաղտնի տեղեկության հետ առնչություն ունեցած նախկին պաշտոնյաներն իրավունք չունեն բացահայտել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ