01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դուք սրիկա եք, դավաճան սրիկաներ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դուք սրիկա եք, դավաճան սրիկաներ:   Մի կողմից դիմում եք Ռուսաստանին մեր ինքնիշխան տարածքը թուրքերից պաշտպանելու համա՞ր, մյուս կողմից՝ ընդունում եք ԱՄՆ նախագահի հրավերը և մեկնում ակնհայտ հակառուսական միջոցառմանը մասնակցելու՞ : Ձեզ էլ, ձեր կեղծ “ժողովրդավարությունն” էլ:   Արցախը գրեթե տվեցիք, հիմա էլ Սյունիքն եք […]

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է․ «Հայաստան» դաշինք

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ խախտելով միջազգային նորմեր, գործելով պատերազմական նոր հանցագործություններ: Ունենք մարդկային, տարածքային և ռազմական կորուստներ։ Համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս: Իրավիճակի ամբողջական […]

ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող գերեվարվել է. հայկական կողմը կորուստներ ունի. ՊՆ

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում են ՊՆ-ից: Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել […]

Հայկական կողմն ունի 15 զոհ, ևս 7 անձ գերեվարվել է․ Էդուարդ Աղաջանյան. «Ազատություն»

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ, ևս 7 անձ գերեվարվել է։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, զինվորականների շրջանում, դեռևս չհաստատված տվյալներով, այս պահին կա 15 զոհ և 7 գերեվարված անձ։ Նաև մեր […]

Վստահությունը, որ կա Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններում, կարող է մեկ վայրկյանում փոխվել. Անդրանիկ Քոչարյան

Միջազգային հանրության համար մտահոգիչ պետք է լինի հնարավոր էսկալացիայի ավելացումը, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա հիշեցրեց, որ 44-օրյան պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից օգտագործվել են ահաբեկչական խմբեր: «Այդ խմբերը, եթե այս պահին նկատելի չեն, մեկ այլ լարվածության ավելացման հետ մեկտեղ կդառնան տեսանելի ու վտանգ կներկայացնեն ոչ միայն Հայաստանի ու […]

Ռազմական գործողությունները կարող են այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան. պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբացկության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե այս պահին լոկալ մարտական գործողություններ են ընթանում Հայաստանի սահմաններում:   «Ռազմական գործողությունները թեև ունեն լոկալ բնույթ, բայց մեծ հավանականություն կա, որ այն շատ արագ կարող է այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան, հետևաբար, կոչ եմ անում մեր գործընկերներին, դաշնակիցներին ու այն […]

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վիրավորների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Անար Էյվազովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին բախումների ընթացքում ադրբեջանական կողմի վիրավորների մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Էյվազովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է երկու ադրբեջանցի զինծառայող։ ՀՀ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները համարժեք գործողություններով հակառակորդին […]

Այս պատերազմի երկրորդ արարը այսօր չի սկսվել, ոչ էլ երեկ, այն սկսվել է հունիսի 20-ին 680 000 «ապագականերով»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  Ձեզ հարյուր անգամ ասել էի, որ պատերազմը չի ավարտվել: Որ խաղաղություն թույլի հետ չի լինելու: Որ այս սրիկան չի հանգստանալու: Որ իրեն ընտրել չի կարելի: Որ կապիոտւլյանտին վերարտադրելով աշխարհին սխալ ազդակ ենք ուղարկելու: Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապպհները պինդ պահող մեջքը: Որովհետև ադրբեջանական […]

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. հայտնի է երկու մարտական դիրքի կորստի մասին. ՊՆ

Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված