Մեր կողմից կան զոհեր. Նիկոլ Փաշինյան

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն վեց միավոր զրահատեխնիկա: «Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ», – ասաց Փաշինյանը՝ խնդրելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը: