01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին. hարց է առաջանում՝ ինչու՞. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԻՆՉՈւ՞ Ինչպես Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այնպես էլ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղեկացնում են, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին։ Հարց է առաջանում՝ ինչու՞․․․Եվ նույնիսկ, ինչու՞ այսօր, և ոչ թե երեկ։ Եվ այս ֆոնին, ՔՊ պատգամավորները բարբաջում են խզելու Ռուսաստանի հետ ռազմավարական կապերը և դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե […]

Նիկոլ Փաշինյանի պայթյունավտանգ խաղը․ 168.am

  168.am-ը գրում է․ Սյունիքում փաստացի պատերազմական գործողություններին զուգահեռ՝ Երևանում Հայաստանի քաղաքական իշխանությունը զբաղված է չափազանց վտանգավոր արկածախնդրությամբ, որի հետևանքները կարող են անդառնալի լինել։ Խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները մեկը մյուսին հերթ չտալով՝ հակառուսական ելույթներ են ունենում՝ կոչ անելով Ռուսաստանին կատարել իր դաշնակցային պարտավորությունները և զուգահեռաբար սպառնալով, որ հակառակ դեպքում Հայաստանը կարող է մտածել […]

Հայկական կողմն ունի 13 գերեվարված, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է. հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 […]

Ռուսները զարմացած են հայ պաշտոնյաների անփութությունից ու անտարբերությունից. «Հրապարակ»

«Չնայած արդեն մի քանի օր է՝ հայկական սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանցիները ոտնձգություններ են իրականացնում, իսկ երեկ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում, սակայն հայկական կողմը հապաղում էր դիմել ռուսական կողմին` օգնության խնդրանքով: Միայն երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Դիմում ենք ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը […]

Ո՞ր երկրներում Հայաստանը չունի նշանակված դեսպան. «Հրապարակ»

«Մենք հարցում էինք արել ԱԳՆ, թե որ երկրներում Հայաստանն այս պահին չունի նշանակված դեսպան` պաշտոնը թափուր է։ Մեզ պատասխանել են. «Դեսպաններ նշանակված չեն հետեւյալ դիվանագիտական ծառայության մարմիններում՝ Ղազախստանում, Ինդոնեզիայի Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքի Հանրապետությունում եւ Եվրոպայի խորհրդի ՀՀ մշտական ներկայացուցչությունում»: 

Որոշել են այս խառը ժամանակներում սղղացնել որոշումը. «Հրապարակ»

«Սահմանադրական դատարանը տեւական հետաձգումներից հետո երեկ քննել է մի շարք համայնքապետերի դեռ մարտին ներկայացված բազմաչարչար դիմումը եւ մերժել այն։ «Նշված գործով ձայների հավասարության հետեւանքով, ըստ էության, որոշում չի ընդունվել, ուստի, համաձայն «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված»,- մեզ տեղեկացրին ՍԴ-ից: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Սահմանադրությամբ՝ տեղական […]

Ինչի՞ համար է Սուրեն Պապիկյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվել. «Հրապարակ»

«Պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանի կենսագրությունից տեղեկացանք, որ նա 2016 թվականին պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Ըստ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգեւատրվում են. 1. Բանակաշինության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները եւ ենթասպաները։ 2. Ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների […]

Մի ձեռքով դիմում են Մոսկվային, մյուս ձեռքով գրում սեփական խմբակցության պատգամավորների հակառուսական ելույթների տեքստերը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ձեռքով դիմում են Մոսկվային, մյուս ձեռքով գրում սեփական խմբակցության պատգամավորների հակառուսական ելույթների տեքստերը։ Սա ավանտյուրա է, որի հետևանքները կարող են կործանարար լինել մեր երկրի ու քաղաքացիների համար»։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է. իրադրությունը հարաբերականորեն կայունացել է. ՊՆ

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված