10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Հունվարի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 10-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, ներյովիրաբույժ Մարինա Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ 2022 թ.-ին ՀՀ -ում նոր վարակի տարածման ռիսկերը. ի՞նչ է թաքնված նոր վարակի տարածման հիմքում. Մարինա Խաչատրյանը կներկայացնի  հիվանդության տարածման մասին հանցագործության հաղորդում: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Բելառուսի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ․ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ԱԽ առցանց նիստը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է իրավիճակը Ղազախստանում, որը կարգավորվելու միտումներ ունի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Աջակցություն է հնչել առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստ գումարելու մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական […]

Հայկական խաղաղապահ զորախումբը ժամանել է Ղազախստան

ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայկական ստորաբաժանման տեղափոխումը Ղազախստան, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում գտնվող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Ռուսաստանի ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներով հասցվել է Ալմաթիի օդանավակայան։

ՀԱՊԿ երկրների ղեկավարները առցանց հանդիպում կանցկացնեն. կազմակերպիչը Հայաստանն է

Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով անցկացնել: Վլադիմիր Պուտինը աջակցել է նրա նախաձեռնությանը, հայտնում են Կրեմլից։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ գագաթնաժողովի անցկացման օրը դեռ հայտնի չէ։ «Կազմակերպիչը Հայաստանն է», – ասել է նա։

Հայաստանն ինչ հոդվածով դիմել էր ՀԱՊԿ-ին, նա համարժեք արձագանքել է․ Ղազախստանը դիմել է այլ հոդվածով. Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը նախորդ երկու տարիներին ՀՀ սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ին այլ հոդվածներով է դիմել, իսկ Ղազախստանը՝ բոլորովին այլ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Մովսես Հակոբյանը: «Հայաստանն ինչ հոդվածով դիմել էր ՀԱՊԿ-ին, այդ հոդվածին համարժեք ՀԱՊԿ-ն արձագանքել է։ Իսկ […]

«Ծիծաղելի եք , պարոնայք կապիտուլյանտներ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծիծաղելի , եք պարոնայք կապիտուլյանտներ Արցախի 80 տոկոս տվողները հայտարարում են, որ առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեցրել են ու ցույց են տվել՝ ինչպես պետք է աշխատել։ Ձեր «աշխատածը» տեսել ենք։ Ձեր աշխատածը Շուշին ու Հադրութ հանձնելն է։ Դադիվանք ու Ղազանչեցոցը հանձնելն է։ Սյունիքում թուրքի համար «կանաչ լույս» վառելն […]

«Գալստուկդ կապել, եկել, նստել ես, ա՛յ տղա․․․ Կգամ՝ վիզդ կկտրեմ»․ Փարաքարում ավագանու նիստն անցնում է լարված մթնոլորտում

Փարաքար խոշորացված համայնքում լարված իրավիճակ է՝ նորընտիր ավագանու նիստն է։ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները (որը 21 հոգանոց ավագանիում ունի 10 մանդատ) պնդում են, որ նիստն առանց իրենց է սկսվել, և այն վարում է այդ պահին տարիքով ավագ ավագանու անդամը, ով «Դավիթ Մինասյան» խմբակցությունից է, մինչդեռ, եթե իրենց խմբակցությունը ներկա լիներ, այն կվարեր իրենց խմբակցության անդամը, […]

«Տարոսը՝ մյուս տղաներին․ «Գերիների գործով» մեր առաջին վստահորդը ազատության մեջ է»․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ ««Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Հիմա Ռոբերտը կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի ապաքինվել դեռ ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքներից։ Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված