15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանն ինչ հոդվածով դիմել էր ՀԱՊԿ-ին, նա համարժեք արձագանքել է․ Ղազախստանը դիմել է այլ հոդվածով. Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը նախորդ երկու տարիներին ՀՀ սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ին այլ հոդվածներով է դիմել, իսկ Ղազախստանը՝ բոլորովին այլ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Մովսես Հակոբյանը:

«Հայաստանն ինչ հոդվածով դիմել էր ՀԱՊԿ-ին, այդ հոդվածին համարժեք ՀԱՊԿ-ն արձագանքել է։ Իսկ Ղազախստանը դիմել է այլ հոդվածով, ուստի ՀԱՊԿ-ը այդ հոդվածին համարժեք է արձագանքում»,- ասել է նա` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի կողմից Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու մասին որոշմանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները մանրամասնորեն չի ուսումնասիրել, չգիտի՝ տեղում ինչ իրավիճակ է, հետևաբար՝ հստակ չի կարող ասել, թե որքանով էր նպատակահարմար Հայաստանի կողմից նման որոշում կայացնելը։
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ