08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին։ Փետրվարի 18-ին լրանում է Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ հերոս Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 116-ամյակը։   Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականի եւ Բեռլինի գրավման հերոս , հայազգի ականավոր […]

Հ1-ի «Լուրեր»-ով ՄԻՊ-ին չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հետևանք է Այս եզրահանգման համար հիմք են ծառայել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենից ու Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պարզաբանումները, դրանց բովանդակային կրկնությունները, շահարկող շեշտադրումներն ու համադրված վերլուծությունները: Հատուկ ընդգծում ենք, որ […]

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 25 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք

Փետրվարի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք: Կատարվել է 5659 թեստավորում, առողջացել՝ 2825 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 295 դեպք, որոնցից 386 193-ը՝ առողջացած:  Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8278 դեպք է արձանագրվել:

«Ղարաբաղը (Արցախը) Հայաստան է», «Շուշի, ոչ Շուշա». հայ երկրպագուների պաստառները՝ ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մասնակցությամբ խաղի ժամանակ (Լուսանկարներ)

Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբին և 3:1 հաշվով հաղթանակ տարել: Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղին ներկա են եղել նաև հայ երկրպագուները, ովքեր տրիբունաներում պարզել են հայկական դրոշները: «Ղարաբաղը (Արցախը) Հայաստան է», «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը», «Շուշի, ոչ Շուշա». նման գրությամբ պաստառներ են հայ երկրպագուները տարել մարզադաշտ:

Եկեղեցին միշտ էլ ասել է, որ պատրաստ է ցանկացած պատասխանատվության տակ մտնելու. Աջապահյան․ Armdaily.am

Armdaily.am-ը գրում է․ Ռոբերտ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հանրապետության նախագահի պաշտոնի համար Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազան կլիներ լավագույն թեկնածուն այս պահին: ArmDaily.am-ն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց՝ արդյոք Մայր Աթոռում այս հարցը քննարկվել է, ասաց, որ ոչ մի քննարկում Մայր Աթոռում չի եղել։ «Մայր Աթոռում ոչ […]

Արա, բայց դուք մազալու տուզիկներ եք համա․․․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հասկանում եք չէ՞, որ բոլոր տրամաչափի նիկոլականները կնոպկով ակտիվանում են միայն մեկ դեպքում, երբ ՀՀ երկրորդ և երրորդ Նախագահները հարցազրույց են տալիս: Այսօր էլ այդ օրն ա, իրար հերթ չտալով անցել են գործի, արա, բայց դուք մազալու տուզիկներ եք համա: Իսկ երբ իրենց կիրթ ու կառուցողական ախպեր Իլհամը, […]

ՔՊ-ն որոշել է նախագահի ընտրության օրը. «Ժողովուրդ»

Ազգային ժողովը ՀՀ նախագահ կընտրի մարտի 1-ից գումարվող հերթական նստաշրջանում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակադրվել է ընտրությունն անցկացնել մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, չի բացառվում՝ հենց մարտի 3-ին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 9-ին գրել էր, որ իշխանությունը չունի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին առաջին փուլով անցկացնելու համար բավարար ձայներ […]

Ընդդիմադիր խմբակցության նախագիծը` ՔՊ-ի «տանը կռիվ է գցել». «Ժողովուրդ»

Փետրվարի 23-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրն» է: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնության նպատակը վերոնշյալ հռչակագրում տեղ գտած հակահայկական մի շարք ձեւակերպումներին (այսպես ասած` «Զանգեզուրի միջանցքից» մինչեւ Հայոց ցեղասպանության խեղաթյուրում) հակադարձելն է: «Ժողովուրդ» օարթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «տանը կռիվ է գցել»: Խորհրդարանական […]

Ինչ ազգակցական կապ ունեն Վիլեն Գաբրիելյանն ու Դավիթ Տոնոյանը. «Ժողովուրդ»

Պարզվում է, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից անձնական երաշխավորություն ներկայացնելն ամենեւին էլ պատահական չէ: Նախ՝ նշենք, որ դեռ հունվարի 20-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված