Արա, բայց դուք մազալու տուզիկներ եք համա․․․ Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հասկանում եք չէ՞, որ բոլոր տրամաչափի նիկոլականները կնոպկով ակտիվանում են միայն մեկ դեպքում, երբ ՀՀ երկրորդ և երրորդ Նախագահները հարցազրույց են տալիս: Այսօր էլ այդ օրն ա, իրար հերթ չտալով անցել են գործի, արա, բայց դուք մազալու տուզիկներ եք համա: Իսկ երբ իրենց կիրթ ու կառուցողական ախպեր Իլհամը, մեղմ ասած, ոտքերը մաքրում ա իրանց առաջնորդի վրա, բերանները ջուր հավաքած ուլի պես լռում են, ստեղ են ասել երկու վախը մի մահ ա:
Նախագահ Քոչարյանի ասուլիսից ընդգծեմ ինձ համար ամենակարևորը այս պահին. «Փողոցի միակ օրակարգը լինելու է իշխանության հրաժարականը, այլ ոչ թե որևէ քաղաքական առաջնորդի իշխանության գալը»: Նախագահի շեշտադրված մնացած խնդիրները, վստահ եմ, հաջորդիվ կլուծվեն միահամուռ ուժերով և բնակչության մեծամասնության խորը հիասթափությունը իշխանության նկատմամբ կգեներացվի ու փողոցային պայքարը կտա իր արդյունքը: Իսկ հետո լավ է լինելու, չեմ կասկածում:
Ամենակարևորն այն անժխտելի փաստն է, որ դեռ ամիսներ առաջ այս նույն գաղափարը իր հարցազրույցներից մեկում բարձրաձայնել էր ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ուստի կարելի է համարել, որ նպատակը մեկն է և առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն Ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու: