Ադրբեջանցիները կրկին Թաղավարդում կրակել են տների վրա

Երեկ երեկոյան հակառակորդը կրկին կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից: «Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, […]