06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատին ամանորյա լույսերով ահաբեկիչների անվանումն է գրել

Ամերիկյան Լիմերիկ քաղաքի բնակիչները զանգահարել են ոստիկանություն ու բողոքել, որ իրենց հարեւանը իր տան պատին ամանորյա լույսերով գրել է ISIS, որը թարգմանավար ԻՊ հապավումն է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անվանումը։ Ոստիկանները ներխուժել են տղամարդու տուն, սակայն վերջինը հավատացրել է, որ ընդամենը ցանկանում էր գեղեցիկ նախշ անել լույսով, եւ ոչ մի կերպ ահաբեկչական խմբավորման անունը գրել […]

Կարգալույծ է արվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Լևոն աբեղա Գուլյանը (Ուկրաինայի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Լևոնի ներկայացրած դիմումը: Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Դավիթ Գուլյան ավազանի անունով:

Ե՞րբ դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն այս տարի կսկսվեն դեկտեմբերի 28-ից: Առաջին և երկրորդ դասարանցիները կհանգստանան մինչև հունվարի 24-ը ներառյալ, իսկ 2-ից 12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը:

Պաիսիոս Աթոսցու ցնցող մարգարեությունը ռուս-թուրքական պատերազմի, հայերի, հույների և քրդերի մասին /վիդեո/

20-րդ  դարի հույն  հոգևորական, մենակյաց Պաիսիոս Աթոսցու մարգարեությունների և կատարած հրաշքների մասին շատերն են խոսել։ Նա բժշկել է հիվանդներին, մարգարեացել ու կանխատեսել է այնպիսի բաներ, որոնք իրականություն են դարձել: Պաիսիոսն ավելի քան քառասուն տարի անցկացրել է Սուրբ Աթոս լեռան վրա` ճգնակենցաղ սխրանքներով։ Ամենահարգարժան հույն մենակյացներից մեկը լինելով, նա հարգանք է վայելում նաև Ռուսաստանում։ Ուղղափառ ավանդույթը վկայություններ ունի մարգարեությունների մասին, […]

Տուլայում տեղի ունեցած վթարից  տուժածներից ևս մեկը տեղափոխվել է Հայաստան

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում,   դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Հիվանդն ապաքինվել է, այժմ մասնագետները քննարկում են նրա դուրս գրման հարցը:  Տուժածի տեղափոխումը կազմակերպվել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան […]

Նա ընկավ հիստերիայի մեջ. Ավագովը ջուրը շփել է Սահակաշվիլու վրա

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման հարցի շուրջ բանավեճ է ունեցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի վրա: Այդ մասին Ավագովը խոստովանել է Ֆեյսբուքի իր էջում։ «Սահակաշվիլին կորցրեց ինքնատիրապետումը, երբ նրան հարցրի, թե ինչու է նա Օդեսայի մերձնավահանգստային գործարանի հարցով շփվել «Ուրալխիմ»-ից ռուս օլիգարխի հետ […]

Անկարայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ապակառուցողական են. Լուկաշեւիչ

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանին հանձնի Լեռնային Ղարաբաղից տարածքներ: «Կողմերից մեկին պատշտպանելու փորձերը Լեռնային Ղարաբաղի հարցում ապակառուցողական են եւ ոչ մի շարունակություն չեն կարող ունենալ»,- ասել է Լուկաշեւիչը։

Թմրանյութը թթու վարունգի մեջ մտցրել են բանտ

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Ն. Գ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են «B 8» դաջվածքով 8 դեղահաբ` ընդհանուրը 3,1 գրամ քաշով: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված