06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 9.00-20.00 կդադարեցվի  Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ  զանգվածի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կրակոցներ Մոսկվայի կենտրոնում․ զոհեր, վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Elements բարում, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երկու հոգի մահացել է, 8-ը՝ վիրավորվել։ Ինչպես պարզվել է, մի խումբ անհայտ անձինք ներխուժել են բար, վեճ սկսել, ապա կրակել են ու փախել։ Կրակողներից մեկին հաջողվել է գտնել, նա այժմ ոստիկանական բաժանմունքում է, սպասում է իր փաստաբանին։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և […]

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-17-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Պուտինն ու Քերին կհանդիպեն

Այսօր տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: «Նախագահը կընդունի պետքարտուղար Քերիին եւ ԱԳ նախարար Լավրովին, ով կտեղեկացնի Ռուսաստանի նախագահին այդ պահին տեղի ունեցած բանակցությունների մասին»,- ասել է Պեսկովը։

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն Հայաստանին սպառնում պատժամիջոցներով. 168 ժամ

«Թվում էր, թե դեկտեմբերի 6-ի հանրաքվեն «անցավ-գնաց», հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքները, ինչպես նախկին, այս անգամ եւս «մարսվեցին»: Այդպես էր թվում, քանի որ հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքում արձանագրված ընտրակեղծիքներից, չունեցավ ներքաղաքական հետեւանքներ, ինչպես սովորաբար լինում է համապետական ընտրություններին հաջորդող առնվազն մի քանի ամիսների, երբեմն՝ նույնիսկ տարիների ընթացքում: Սակայն այս անգամ ընտրակեղծիքներով անցկացված հանրաքվեն՝ չունենալով ներքաղաքական […]

Կարմիր շարֆը նվիրել է ու «փարավոնվել». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ 125-ամյակի տոնակատարությանը խրոխտ երգող ՀՅԴ ընկերներից միայն Արմեն Ռուստամյանն էր, որ չուներ կարմիր շարֆ։ Հարցրինք` ըմբոստության ոգի՞ն է կրկին իջել Ձեզ վրա: «Ոչ, մարդ խնդրեց, տվեցի, եթե ցանկանում ես ապացուցել, որ ինչ-որ բան քոնն է, պիտի ուրիշին տաս՝ տալով է շատանում»: Դրա համա՞ր իշխանությունը տվիք բոլշեւիկներին: «Փաստեցիք, որ այո, իշխանությունը […]

Չեն երաշխավորում, որ ձուն չի թանկանա. Հայկական ժամանակ

Երեկ «ՀԺ»-ն տեղեկություն ստացավ, որ ձու արտադրող հայաստանյան երեք ամենախոշոր ընկերությունները՝ «Աշտարակ ձուն», «Արզնին» եւ «Լուսակերտի» փոքր ֆաբրիկան մտադիր են առաջիկա օրերին բարձրացնել ձվի գինը՝ 55 դրամից դարձնելով 60 դրամ: Իսկ «Լուսակերտի» մեծ ֆաբրիկան մտածում է բարձրացման ուղղությամբ: «Աշտարակ ձվի» եւ մեծ «Լուսակերտի» պատասխանատուները երեկ մեզ հետ զրույցում չերաշխավորեցին, որ հենց այսօրվանից ձվի գինը չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված