04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քիմ Քարդաշյանը հրապարակել է որդու առաջին լուսանկարը /ֆոտո/

  Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի որդին ծնվել է նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին, սակայն մայրը նրա լուսանկարները չի շտապում հրապարակել։ Եւ ահա վերջապես Քիմը հրապարակել է որդու՝ Սեյնթի լուսանկարներից, որում փոքրիկին գրկում պահում է Քիմի աղջիկը` Նորթը: «Նորթն ասաց. «Նա իմ ամենամոտ ընկերն է»», – լուսանկարի տակ գրել է Քիմ Քարդաշյանը:

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը 10:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Ճամբարակ-Դրախտիկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Տաթև ճանապարհահատվածները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը և Մեղրու լեռնանցքի 340-343-րդ կմ-ը (Քաջարանից 12 կմ դեպի վերև): Բքի պատճառով դժվարանցանելի են Մարալիկ-Լանջիկ հատվածը, Արագածի, Արթիկի, Գորիսի ավտոճանապարհները: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին […]

Սևան-Վարդենիս ավտոճանապարհը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին` ժամը 22:30-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարված լայնածավալ աշխատանքների շնորհիվ բացվել է Սևան-Գավառ-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը: Շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ԱՄՆ-ում հայ ամուսնական զույգ է սպանվել /վիդեո/

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայ ամուսնական զույգ է սպանվել։ Ամուսինները սպանվել են Օնտարիոյի գերեզմանատանը, նրանց վրա կրակել է նրանց հարազատներից մեկը՝ 71-ամյա Կարապետ Քալաջյանը, հայտնում է Fox 11 հեռուստաընկերությունը։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 60-ամյա Միսակ Մինասյանի ու 59-ամյա Հռիփսիմե Մինասյանի սպանությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, նրանց սպանած տղամարդը եղել է Հռիփսիմե Մինասյանի քրոջ ամուսինը։ Վերջինը […]

Երանոս գյուղում ձյան պատճառով հղի կնոջը չէին կարողանում տեղափոխել հիվանդանոց /վիդեո/

Հունվարի 4-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հղի կնոջը առատ ձյան պատճառով չեն կարողանում տեղափոխել հիվանդանոց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Երանոս գյուղի Վարդաձորի խճուղու 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Ա.-ին (1989թ. ծնված) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարները Հ. Հարությունյան փողոցի […]

Թոքաբորբերն ակտիվացել են

Հանրապետությունում գրանցված  ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով  դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից`  ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է  առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ  հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:  Պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում  հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվում է ընթացիկ իրավիճակը, տրվում են համապատախան լուծումներ: Նշենք, որ […]

Սենսացիոն որևէ երևույթ տեղի չի ունեցել. Արսեն Բաբայանը՝ ԱԺ նախագահի՝ ձնաբքի մեջ մնալու մասին

Նախօրեին ձնաբքի հետևանքով երկկողմանի փակվել էր Սևան-Վարդենիս ավտոճանապարհը, որտեղ, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, գտնվում էր նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ու ԱԺ մի շարք պատգամավորներ: ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը այս կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել. «Նկատի ունենալով բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ խոսել եմ ՀՀ ԱԺ նախագահի հետ։ […]

Զիդանը՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը նախօրեին պաշտոնանկ է արվել, իսկ թիմի գլխավոր մարզիչ նշանակվել է ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։ Այս մասին հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում ասել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Զիդանը երկար տարիներ հանդես է եկել հենց մադրիդյան թիմում։ «Ռեալ»-ի առաջին մարզումը նորանշանակ գլխավոր մարզչի գլխավորությամբ կանցկացվի այսօր, այն բաց կլինի լրագրողների […]

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք

Հանրապետության տարածքում` Հունվարի 5-6-ին, 8-ս9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հունվարի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 5-7-ին աստիճանաբար կբարձրանա, ցերեկը՝ 4-5 աստիճանով, գիշերը՝ 8-10 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 5-6-ին, 8-9-ին սպասվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված