07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Տոնական միջոցառում ՝ նվիրված Սուրբ ծննդյան տոնին

Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանը հունվարի 6-ին , ժամը 20-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ տոնական ուրախ միջավայրում,  միասի՛ն նշելու Սուրբ Ծննդյան տոնը: Երևանի քաղաքապետարան

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի մարզում կատարված սպանությունը

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 6-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել 1994 թ. ծնված Արամ Կարապետյանի դիակը: Նույն օրը, ժամը 02.30-ին, ոստիկանությունում մեկ այլ հաղորդում էր ստացվել, որ ձախ ազդրի հրազենային վնասվածքով Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1981 թ. ծնված Արմեն […]

Ծննդյան տոնի կերակրատեսակները

Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները: Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչներն՝ ընտրվածները՝ նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու, գրում է ter-hambardzum.net-ը: Այս ուտեստների հետ միասին մատուցվում է նաև գինի, ինչը հիմնականում բացառում է ալկոհոլային այլ խմիչքների […]

Մայրաքաղաքի գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անընդհատ ժամանակացույցով շարունակվում են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: Դեկտեմբերի 6-ի կեսօրի դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից: Զուգահեռաբար իրականացվում են նաև աղի և ավազի խառնուրդով ճանապարհների մշակման աշխատանքներ:

Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոն

Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է։ Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը բոլորս էլ գիտենք, սակայն մի քանի մանրամասներ կարող են մեզ համար ավելի ընկալելի դարձնել այս հրաշալի իրադարձությունը, գրում է ter-hambardzum.net-ը: Երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին, նա հարցրեց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ […]

Մայր Աթոռում Սուրբծննդյան պատարագ է մատուցվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվեց Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ, որին մասնակցել են հարյուրավոր հավատացյալներ, նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Ամենայն հայոց կաթողիկոսն իր պատգամում ասել է. «Մեր, հայրենական մեր կյանքում եւս ծառացած է խաղաղության պահպանման հրամայականը: Տարիներ […]

Սանկտ-Պետերբուրգի երկնքում միանգամից 3 արեւ է ծագել /վիդեո/

Երեկ Սանկտ-Պետերբուրգի բնակիչները բացառիկ տեսարանի են ականատես եղել։ Պետերբուրգի երկնքում միանգամից 3 արեւ է ծագել։ Գիտնականները այս օպտիկական բացառիկ երեւույթն անվանում են Գալո։ Այս երեւույթն առաջանում է խիստ սառը եղանակի դեպքում։

Մեքենան կողաշրջվել է

Հունվարի 5-ին, ժամը 13.18-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան – Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում ավտոմեքենա է կողաշրջվել, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi pajero io» մակնիշի 33 RL 574 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Է.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված