29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։ Ատոմակայանի ղեկավարությունը Նախագահին ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ներգրավված վարկային […]

«Սիրելիին նամակն» ու մեծ շրջադարձը. Ռաքել Դինք /ֆոտո/

Ռաքել Դինքի ճակատագիրն ասես Թուրքիայի հայության վերջին հարյուր տարվա պատմության հայելային անդրադարձը լինի: Նրա պատմությունը չափազանց դժվար է պատկերացնել առանց ամուսնու` Հրանտ Դինքի. նրանց կյանքը միաձուլված է լույս ու ստվերի պես՝ մինչ օրս, գրում է 100LIVES.COM-ը: Ռաքել Դինքը ծնվել է 1959 թվականին հայկական Վարդո գերդաստանում: Նրա մեծ հայրը` Վարդանը, որի անունից էլ ծագում է ցեղախմբի անունը, […]

Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Միջոցառման շրջանակներում կատարվել է պետական սահմանի առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած երիտասարդ զինծառայողներիօրհնության կարգ: Սահմանային գոտում մարտական […]

Էրդողանը զգուշացրել է Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գուշացրել է Ռուսաստանին, որ իրենք թույլ չեն տա Սիրիայի հյուսիսում նոր ռազմաբազա կառուցել։ Թուրքական «haber7» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Էրդողանն այս մասին հայտնել է ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, գրում է Ermenihaber.am-ը։ Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի նոր ռազմաբազա հիմնելու մտադրության մասին հարցին  ի պատասխան Էրդողանը մասնավորապես ասել է, թե […]

Ռուսաստանի 60 խոշոր քաղաքներում գրիպի համաճարակ է հայտարարված /վիդեո/

ՌԴ 60 խոշոր քաղաքներում գրիպի համաճարակ է։ Իրավիճակը հատկապես վտանգավոր է Սանկտ-Պետերբուրգում, այստեղ օրական 11-12 հազար մարդ է հիվանդանոցներ դիմում, մեծ մասը՝ երեխաներ։ Բժիշկներն անհանգստանում են՝ այս տարի գրիպի հատկապես ծանր տեսակն է տարածված, որը լուրջ հետեւանքներ է առաջացնում։ Գրիպի հետեւանքով մահվան դեպքեր են արձանագրվում, հիմնականում նրանց մոտ, ովքեր ուշ են դիմել հիվանդանոց։ Մանրամասները՝ տեսանյութում […]

ԱՄՆ-ում հզոր ձնամրրիկի պատճառով 8 մարդ է մահացել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան ափին ձյան առատ տեղումների հետևանքով 8 հոգի է մահացել, գրում է lifenews.ru-ն։ ԱՄՆ քաղաքացիները զոհվել են վատ եղանակային պայմանների և ճանապարհներին առաջացած մերկասառույցի հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից: Միացյալ Նահանգների Արևելյան ափի արդեն 11 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: Հունվարի 22-ին և 23-ին չեղյալ են հայտարարվել ինքնաթիռների ավելի քան 7100 չվերթներ: […]

Դեռահասը կրակ է բացել դպրոցում․ կա 4 զոհ

Կանադայի Լա Լոշ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով 4 հոգի է մահացել։ Ինչպես պարզվել է, կրակողը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներից մեկն է։ Հանցագործը նախ սեփական տանը կրակել է իր երկու եղբայրների վրա ու սպանել նրանց, այնուհետև շարժվել դեպի դպրոց: Դպրոցում նա եւս երկու հոգու է սպանել, որոնց թվում ՝ քաղաքապետի […]

Գրոզնիում մեկ միլիոն մարդ է փողոց դուրս եկել՝ ի պաշտպանություն Քադիրովի /վիդեո/

Նախօրեին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում ակցիա է տեղի ունեցել, որին մեկ միլիոն մարդ է մասնակցել։ «Մեր ուժը միասնության մեջ է» կարգախոսով ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոց՝ պաշտպանելու երկրի նախագահ Ռամզան Քադիրովին։ Ավելի վաղ Քադիրովը հայտարարել էր, որ արտառեժիմային ընդդիմությունը ժողովրդի թշնամին է, եւ կոչ է արել նրանց դատապարտել՝ հակաժողովրդական քայլերի համար։ Այս հայտարարությունից հետո մի […]

Ռուբլին շարունակում է անկում ապրել․ մասնագետները խուճապ չեն տեսնում

Ռուսական ռուբլին մեծ թափով անկում է ապրում, սակայն ոչ ռուս մասնագետները, ոչ Կրեմլը խուճապի պատճառ չեն տեսնում։ Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշեց, որ Կենտրոնական բանկը հետեւում է իրավիճակին եւ մի շարք սցենարներ ունի՝ իրավիճակը հարթելու։ Sberbank CIB-ի ավագ մասնագետ Վլադիմիր Պանտյուշինը եւս համարում է, որ իրավիճակը խուճապային չէ։ «Ես սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված