29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում` Հունվարի 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ: 25-26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 20-25մ/վրկ, առանձին շրջաններում‵ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին‵ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 25-27-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում` Հունվարի 25-26-ին սպասվում է […]

Խոշոր վթար Արագածոտնի մարզում. կա 7 տուժած

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 24-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» մակնիշի 33 ԼՍ 505 պ/հ (վարորդ` 1981 […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ս.թ. հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության: Վիրահատությունը կատարել են հայտնի բժիշկներ՝ վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը (Colorectal Surgery Institute) և ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը (Pacific Shore Medical Group): Ետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը հունվարի 24-ին […]

Սենսացիա գիտական աշխարհում․ Աստված մարդուն ուղերձ է թողել նրա գենոմի մեջ

Հարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են Աստծու ուղերձը մարդու գենոմի ներսում։ ԴՆԹ-ի քիչ ուսումնասիրված հատվածում մի խումբ գիտնականներ 22-բառանոց մաս են հայտնաբերել՝ հին արամերեն լեզվով, որում Աստված հաստատում է իր գոյությունն ու դերը Երկրի վրա կյանք ստեղծելու հարցում, գրում է pixel.in.ua-ն։ Ուղերձը հայտնաբերվել է, երբ հետազոտողները մաթեմատիկական մոդել են հայտնաբերել, որոնք հայտնվում են […]

Նախագահն ընդունել է Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենին, ով նաև Ֆրանսիայի Նախագահի անձնական ներկայացուցիչն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Հանրապետության Նախագահը ողջունել է տիկին Ժիրարդենին և նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների, պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության […]

Նախագահը մասնակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Միջոցառման շրջանակներում կատարվել է պետական սահմանի առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած երիտասարդ զինծառայողների օրհնության կարգ: Սահմանային գոտում […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղարին

Հունվարի 23-ին արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար Աննիկ Ժիրարդենին։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց բարեկամ Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում առանձնաշնորհյալ հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը: Այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարևորեց պարբերական բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Աննիկ Ժիրարդենը շեշտեց, որ Ֆրանսիան կարևորում է բարեկամ Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված