Ինտերպոլը Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Ինտերպոլը Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանության գործով, գրում է Интерфакс”-ը։ «ՌԴ-ի Քննչական կոմիտեն, որը հետաքննում է այս քրեական գործը, դեռ դեկտեմբերին է Խոդորկովսկու միջազգային հետախուզում հայտարարել: Իսկ այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված Ինտերպոլի գծով»,- ասել է կայքի աղբյուրը: Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը քննիչի միջնորդությամբ հեռակա կալանավորել է Խոդորկովսկուն: