16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Ազգային միաբանություն կուսակցության առաջնորդ եւ ազգային ժողովի հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի կարծիքով համաշխարհային գլոբալ զարգացումները, որոնք նաեւ իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի վրա, ստիպում են օգտագործել  քաղաքական բոլոր ուժերի մտավոր կարողությունները: Գեղամյանը համոզված է, որ հանրապետության նախագահը ճիշտ քայլ էր արել`փորձելով պետության շահից ելնելով օգտագործել ՀՅԴ-ի ռեսուրսը: Նա հիշեցրեց, որ ՍԻՄ-ը, ՔԴՄ-ն եւ «Ազգային միաբանություն» […]

Վարչապետը հանձնարարականներ է տվել Հյուսիս­- հարավ ծրագրի պատասխանատուներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել են «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 2» (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման […]

Ցրտահարության վտանգ չկա. ՀՀ գյուղնախարար

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասել է, որ այս պահին հանրապետությունում ստեղծված իրավիճակը գյուղատնտեսական առումով բարենպաստ է եւ ցրտահարությունների վտանգ չկա: «Մինչ այժմ ցածր ջերմային ռեժիմ չի արձանագրվել եւև չի էլ սպասվում»,- ասաց  Ս. Կարապետյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, բերքի առատության մասին դեռեւս վաղ է խոսել: Ինչ վերաբերում է նախարարական պորտֆելների սպասվող […]

Կվերանորոգվեն «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածները

Ոռոգման ոլորտի կազմակերպությունների գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Արփա-Սևան» N2 թունելում նոր ի հայտ եկած առանձին վթարային ատվածների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետն ընդգծել է, որ «Արփա-Սևան» թունելի հետ կապված կա լուրջ անելիք,  ինչը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի շատ քանակությամբ ջուր տեղափոխելու: […]

ԱՄՆ-ն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված տևական կարգավորում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված առցանց հարցման ժամանակ իրեն ուղղված հարցերից մեկին: «Շփման գծում բռնության աճը և ռազմական հռետորաբանությունը ԱՄՆ կառավարության համար մտահոգվելու լուրջ առիթ է: Ես իրատեսական եմ համարում մեկ սխալի հետևանքով […]

Աստծուն ասեք, որ համաձայն չեք դրանց հետ

Ատե՛ք անկառավարելի չար ցանկություններն ու ձեր աղոթքներում Աստծուն ասեք, որ համաձայն չեք դրանց հետ: Չար ցանկություններն ու մտքերը կարող են ազդել ձեր վրա, բայց որոշում կայացնել չեն կարող, քանի որ որոշումը դուք էք կայացնում ձեր ազատ կամքով: Չար մտքերն ու ցանկությունները ժամանակավոր են: Եթե դուք մի քիչ համբերեք ու պայքարեք դրանց դիմաց, կտեսնեք որ կանցնեն: […]

Բաղրամյան 26 կանչելու մասին լուրերը չափազանցված են /վիդեո/

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հայտարարությունը մամուլում քննարկման առիթ դարձավ, թե վերջինիս անակնկալ հայտարարությունը դուր չի եկել Բաղրամյան 26-ին եւ նրան հրավիրել են նախագահական: «Նախորդ տարի  նախատեսված հարկային եկամուտներից 80 մլրդ դրամ կառավարությունը չի կարողացել հավաքագրել, բացը լրացվել է հիմնականում ներգրավված վարկային միջոցների հաշվին»,-ասել էր փոխնախարարը: Այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողները Սաֆարյանին հարց ուղղեցին` ինչո՞վ […]

Գյումրու առյուծները՝ Ուրցաձորից կհասնեն Եվրոպա

Գյումրիի կենդանաբանական այգու վերջին բնակիչներն՝ առյուծներն, այսօր  տեղափոխվել են Ուրցաձոր (Արարատի մարզ), որոնք ապաստան կգտնեն Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կենդանիների վերականգնողական կենտրոնում: Քննարկվում է , որպեսզի կենդանիներին հետագայում տեղափոխեն՝ Եվրոպա,  Անգլիա կամ Հոլանդիա: Օրեր առաջ անագամ  այգու խնդիրներով զբաղվող բնապահպանները հայտնեցին, որ անասնաբույժների նախնական զննությամբ կենդանիների վրա վերքեր են հայտնաբերվել: Հիշեցնենք, Գյումրիի կենդանաբանական […]

Վստահություն չկա /վիդեո/

ՀՀ  Ազգային ժողովի  աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը գտնում  է, որ hասարակության մեջ դեռ բավականաչափ վստահություն չկա ընտրական համակարգի նկատմամբ։ «Նման համակարգերը պետք է վստահության մեծ պաշար ունենան, անցնեն միջազգային աուդիտ և երաշխիքներ ստանան հեղինակավոր կազմակերպություններից, ընդ որում, նրանցից, որոնց կընտրի հասարակությունը և ոչ թե իշխանությունները, որպեսզի նրանց եզրակացությունները ընտրողների համար կշիռ ունենան»,-այսօր, Կառավարության  հերթական նիստից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված