Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին լսումներ է կազմակերպելու` քննարկելու կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, ՀԿ-ների գործնեության օրենսդրական կարգավորումների շուրջ տեւական ժամանակ է անհամաձայնություն կա գործադիրի եւ հանրային սեկտորի միջեւ:
Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ արտաքսման կիրակին, խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից արտաքսվելը: Արտաքսման կիրակիի ընթերցվածքները աղերսական են: Այս կիրակին աղերսում է. «Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա» (Եսայի 33:2): Երբ Աստված երկրի ստեղծագործության վերջում ստեղծեց մարդուն, բացի դրախտային սքանչելիքներից, նրան պարգևեց ազատ կամք՝ կա՛մ աստվածահաճո ճանապարհով ընթանալ, կա՛մ շեղվել: […]
Քրիստոենության քարոզիչ Նիկ Վույնիչը շարունակում է շոկի ենթարկել: Ի ծնե վերջույթներից զրկված երիտասարդը կենդանի օրինակ է, ինչպես է Աստծո փառքը դրսեվորվում մարդու կյանքում: Ոչինչ չեմ կարողացել գտնել, որ ինձ խաղաղություն կտար: Աստծո խոսքի միջոցով ես իմացա իմ կյանքի նպատակի մասին. այն մասին, թե ով եմ ես, ինչու եմ ապրում եւ ուր եմ գնալու, երբ մահանամ: […]
քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վահագն Հովնանյանի ընտանիքի անդամների և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել հայ մեծ բարերարի, ազգային և հասարակական գործչի հիշատակին նվիրված միջոցառմանը: Վահագն Հովնանյանի ծննդյան օրվան նվիրված արարողության շրջանակում կատարվել է մեծ բարերի հիշատակին նվիրված խաչքարի օրհնության և օծման կարգ: Այնուհետ ներկաները հարգանքի տուրք են մատուցել ազգային և հասարակական գործչի հիշատակին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է` շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները։ 2016 թվականի փետրվարի 17-ից Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արձանագրվելու են նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը: Իսկ փետրվարի 22-ից գործարկվելու են Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցում տեղադրված երկու արագաչափ […]
Ոճաբանները պնդում են, որ հագուստի գունային համադրությունը նման է տարվա եղանակներին, օրինակ՝ աշնան սկզբին այն կորցնում է վառ գույները, սակայն ավելի խորություն է ստանում։ Այս աշնանը նորաձեւ է մուգ-փիրուզագույնը։ Այն իր մեջ տաք կանաչի ու ծովի ալիքների գույներն է համադրում եւ հիանալի է աշնան եւ ձմռան համար։ Անապատա-շագանակագույնը եւս աշնանը նորաձեւ է, ընդհանրապես՝ այս […]
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության համաձայն, 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառվել են 5948 աշխատանք փնտրող անձ (Իջևանում` 2114, Դիլիջանում` 1946, Բերդում` 894, Նոյեմբերյանում` 994): Զբաղվածության կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարվող աշխատանքների արդյունքում նրանցից 26-ը տեղավորվել […]