29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գյումրեցու ականջ կտրող կասկածյալը ձերբակալվել է

Երեկ Շիրակի մարզում վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդի ականջը կտրելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով: Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից հավելելով, որ կասկածյալը ձերբակալվել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեպքը տեղի է ունեցել Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ: Գյումրեցի 23-ամյա երիտասարդը դեպքից հետո […]

Հայաստանն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում

2016թ-ին Հայաստանի Հանրապետությունը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2016թ. հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 150,039.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2016թ. տարեկան անդամավճար: Պատվո ցանկում ընգրկվել են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում […]

Մնալու է ոչ թե մինչև վաղը կամ վաղը չէ մյուս օրը, այլ միշտ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի  կարծիքով` Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը նշանակում էր, որ վերջինս  չի հեռանա և  կշարունակի ղեկավարել Հայաստանը:  ‹‹Նախագահն իր ելույթով հստակ ասաց, որ ինքը մնալու է, ու մնալու է ոչ թե մինչև վաղը կամ վաղը չէ մյուս օրը, այլ միշտ: Սերժ Սարգսյանը յուրայիններին հասկացրեց, որ անփոխարինելի մարդիկ չկան: Նախագահը մարդկանց բացատրեց, որ ովքեր  ուզում […]

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին առաջին կորուստներն է ունեցել

Անկարան պաշտոնապես խոստովանել է, որ, Սիրիայի սահմանին ռազմական գործողությունների արդյունքում առաջին կորուստներն է ունեցել։ Ինչպես պարզվել է, զինծառայողը մահացու վնասվածք է ստացել Սիրիայում ապրող քրդերի հետ զինված բախումների արդյունքում։ Վերջին օրերին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին իրավիճակը լարված է։ Թուրքական ռազմական գործողությունների հետեւանքով  քրդական կողմը 68 զոհ է արդեն ունեցել, գրում է newsli.ru-ն։ Հարկ է նշել, […]

Դոլարի փոխարժեքը հնարավոր է անցնի 500 դրամի շեմը /վիդեո/

Վերջին  ամիսներին դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աստիճանաբար աճում են, իսկ դրամը սահուն կերպով արժեզրկվում Է: Այս հանգամանքը, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի մեր երկրի տնտեսության վրա, մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի վարկային պորտֆելի 65 տոկոսը արտաժութային է: Ստացվում է՝ եթե դոլարի փոխարժեքը  ավելի բարձրանա կամ շարունակի մնալ այս մակարդակում, մեր երկրի տնտեսությունը մեծապես […]

Երևանի քաղաքապետի և Դեմիրճյանների ընտանիքի միջև հակասություն չկա. Պարզաբանում

Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրված տեղեկատվությունն առ այն, որ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամկետի հետ կապված հակասություն կա Երևանի քաղաքապետի և Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների միջև, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից արձանի բացման ժամկետ դեռևս սահմանված չէ: Ընդ որում, հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ արձանի բացման ժամկետի հետ կապված քննարկում, այդ թվում […]

Սպանեցիք էլի

Մինչ քաղաքական դաշտն ու մամուլը եռում է կոալիցիոն վերադասավորումների, պորտֆելների վերաբաշխման շուրջ քննարկումների տարափից, մամուլն աննկատ անցնում է ողբերգականի կողքով: Իսկ ողբերգականն այս դեպքում ոչ այնքան օրինակ` ՏԿԱԻՆ-ի մասնատումն է երկու նախարարությունների միջեւ, այլ անդառնալի կորուստները, որ հաճախ գործառույթների ոչ լիարժեք իրականացման, կազմակերպման հետեւանք են: Վերջին մի քանի օրերին Կիեւյան կամրջից երեք մարդ ցած նետվեց: Իրողությունը մտահոգիչ […]

Մեկ տարվա ազատազրկում՝ ՀՀ սահմանը ապօրինի հատած աֆղանստանցուն

Հայաստանի սահմանն ապօրինի հատած, աֆղանստանցի Աբդուլսալամ Մեհմեդռեհիմին դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է  արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը՝ նշելով, որ զղջում է կատարած հանցանքի համար: Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Աբդուլսալամ Մեհմեդռեհիմին չի ունեցել Թուրքիայից Հայաստան մուտք գործելու համար համապատասխան փաստաթուղթ: 2015-ի […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ  800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված