02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Դատարանում հրապարակվել են Պերմյակովի գործին կցված լուսանկարները

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում մարտի 11-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին հրապարակվել են գործին կցված փաստաթղթերն ու լուսանկարները: «Արմենպրես»-ի թղթակցին դատարանի դահլիճում հասանելի են դարձել գործին կցված լուսանկարները, որոնցից ներկայացնում ենք միայն մի քանիսը:        

Ազատամարտիկները դիրքեր կբարձրանան /վիդեո/

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամ-ազատամարտիկները վճռական են տրամադրված: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ազատամարտիկները նշեցին, որ վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունները ազդում է իրենց նյարդերի վրա: «Մի քանի օրից Արցախ ենք գնում: Լինելու ենք դիրքերում՝ զինվորների կողքին: Մենք վստահում ենք մեր քաջ սահմանապահներին, բայց մեր խորհուրդները ու փորձը հաստատ չեն խանգարի նրանց»,-ընդգծեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ […]

Էրդողանի կինը բարկացրել է օգտատերերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանի հայտարարությունները բարկացրել են համացանցի օգտատերերին։ Նշենք, որ Էմինե Էրդողանը հայտարարել էր, որ Օսմանյան կայսրության ժամանակվա հարեմները «կյանքի դպրոց էին»։ Թուրքիայի առաջին տիկնոջ այս խոսքերը հատկապես կանանց քննադատությանն են արժանացել։ «Հարեմը կանանց համար կյանքի դպրոց էր։ Նրանք այնտեղ ուսում էին ստանում, կյանքի փորձ ձեռք վերում, բարեգործությամբ զբաղվում»,- ասել […]

Նախագահը ներկա է եղել ՌԴ պատմության թանգարանում «Հայաստան. լինելիության առասպելը» ցուցահանդեսի բացմանը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պատմության պետական թանգարանում բացված «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպվել է Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 160 ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանից: […]

Շիրակի մարզում աշխատանք փնտրողների թիվը կրկնապատկվել է

Ըստ վիճակագրության, եթե 2014 թվականին Շիրակի մարզում գրանցված  աշխատանք փնտրողների թիվը եղել է 9000 մարդ, ապա այդ թիվը 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել եւ հասել է՝ 15 հազար 400-ի: Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր հրավիրված քննարկման ժամանակ այսօր խոսել են ոլորտի մասնագետները: ՀՀ Զբաղվածության  պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանն նշել է, […]

ԼՂՀ նախագահն այցելել է զորամաս/ ֆոտո

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին այցելել է հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Բակո Սահակյանին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Շախմատ են խաղացել. նախագահը հաղթել է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՖԻԴԵ- ի նախագահ Կիրսան Իլյումժինովի միջեւ անցկացված կայծակնային չնախատեսված խաղն ավարտվել է ՀՀ նախագահի հաղթանակով, Twitter- ում այսօր հայտնել է նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը։ Խաղն անցկացվել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ժամանակ, որն անցկացվում է Մոսկվայում մարտի 10- 29- ը։ Աշխարհահռչակ 8 մասնակիցների հետ մասնակցում է նաև […]

ԼՂՀ ՊՆ հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հերքում է ադրբեջանական զինուժը դիմել է պատժիչ քայլերի և շարքից հանել «շուրջ 15 դիվերսանտների և մի քանի ռազմական տեխնիկա»: Հաղորդագրության մեջ, մասնավորապես նշվում է. «Այսօր Ադրբեջանի «ագիտպրոպը», օգտագործելով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու սեփական մարտավարությունը, տեղեկություն տարածեց առ այն, թե իբր հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված