09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե դուք ունեցել եք մեկից ավելի երեխաներ

Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում, եթե, նոր ծնված երեխաների հերթական կարգաթվերից կախված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են երեխայի ծննդյան միանվագ նպաստի տարբերակված չափեր, ապա նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով: Ի դեպ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է […]

Հիմա մեր “առանցքը” հայկական բանակն է. Հրանուշ Խառատյանը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեսբուկյան իր հարթակում կարծիք է հայտնել. Արցախի դեմ պատերազմը փաստորեն վերսկսվել է: Սա, իհարկե, բոլորիս է վերաբերում: Կարծում եմ սխալ չեմ լինի ասելու՝ պատերազմը վերսկսել է հայության դեմ: Կարծում եմ սա այն դեպքերից է, երբ հայությունը համախմբվում է և կենտրոնանում: Հիմա մեր “առանցքը” հայկական բանակն է, և մեր բոլորի օգնությունը պետք է […]

«Արցախցի փոքրիկ Տիգրանը խաղաղություն է նկարում». լրագրող

«Ստեփանակերտում շատ ավելի հանգիստ է, քան հայաստանյան կայքերում: Մարդիկ գիտեն իրենց անելիքը: Գալիս են գրանցվում ու գնում: Խուճապի կարիք չկա, որովհետև մեր զինվորները գիտեն իրենց անելիքը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախում գտնվող` «Չորրորդ իշխանություն» թերթի  լրագրող Մելանիա Ծառուկյանը: «Իրադրությունը հստակ է ու Արցախում բնակվող հերոսները դա գիտակցում են: Այդ գիտակցությունը արյամբ ու հայրենասիրությամբ փոխանցվել է […]

Վեհափառը կոչով է հանդես եկել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի […]

Պետք է զսպվածություն ցուցաբերեն․ Մոգերինիի կոչը

Արտաքին գործերի և ընդհանուր անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նա մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ծանր մարտերի վերաբերյալ տեղեկությունները խորապես մտահոգիչ են: Մոգերինին կոչ է արել անմիջապես դադարեցնել մարտերը։ «Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն հետագա այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք […]

«Նկատելի է ժողովրդի մեջ հայրենասիրական պոռթկում». հոգեբան

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, թե հասարակության մեջ ինչպիսի՞ հոգեվիճակ է ստեղծում Henaran.am-ը զրուցել է հոգեբան Սամվել Խուդոյանի հետ: Սահմանին տիրող գործողությունների մասին լուրերը ինչպիսի՞ հոգեբանական վիճակ է ստեղծում մարդկանց մեջ. «Մարդկանց մեջ ստեղծված խուճապն ակնհայտ է և բավականին այն բարձր է: Ասեմ, որ նկատելի է ժողովրդի մեջ հայրենասիրական պոռթկում և սահման գնալու […]

Ադրբեջանական կողմը 200-ից ավելի կորուստ ունի/վիդեո/

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Համաձայն ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկատվության` Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական […]

Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ ԼՂ ԱԳՆ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ […]

ԱՐԱՄ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել ԼՂՀ նախագահին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող բախումների մասին տեղեկանալուց հետո` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը անմիջապես կապ է հաստատել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի քաջարի բանակի նկատմամբ։ «Բառի ամբողջական իմաստով մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովուրդին ու պետության ը։ Ղարաբաղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված