09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակցի հետ

Արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Քննարկվել են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: Երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

«Ա1+»-ի լրագրողներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել. /ֆոտո/ /վիդեո/

Վայոց ձորի մարզում այս պահին ձյուն է տեղում: Ճանապարհներին մերկասառույց է: Բազմաթիվ ավտոմեքենաներ այս պահին կանգնած են մայրուղում եւ չեն կարողանում տեղաշարժվել: Մերկասառույցի պատճառով՝ լրագրողներին ԼՂՀ-ից Երեւան տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց: Մանրամասները` «Ա1+»-ում

Աստանան կոչ է անում հրադադար պահպանել Լեռնային Ղարաբաղում

Աստանան կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ խստորեն հետեւել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածություններին։ Այդ մասին ասված է Ղազախստանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Լրջորեն անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի խախտմամբ եւ մարդկային կորուստների մասին տեղեկություններով։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել ու հետեւել հրադադարին»,- ասված է հայտարարության մեջ։    

«Ադրբեջանը կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը». Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հիշեցվել է 02.05.2008թ. նրա ելույթի այս հատվածը. «…Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ … Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, […]

Զոհված ադրբեջանցի հատուկ նշանակայինները․ նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում դիտել

Մերոնք հերթով մաքրում են հենակետերը հակառակորդից, ամենուրեք մոտավորապես այսպիսի տեսարաններ են։ Ուշադրություն դարձրեք համազգեստին. հատուկ ջոկատայիններ են։ Այս մասին գրում է razm.info-ն եւ հավելում, որ ըստ մեր աղբյուրի՝ ադրբեջանցիներն անընդհատ նոր ուժեր են մտցնում մարտ, որոնց «աղում է» մեր հրետանին։ Հայկական ուժերի կողմից հետ գրավված դիրքերում թողնված ադրբեջանցի հատուկ նշանակյինների դիակներն ու սպառազինությունը։  

Բողոքի ցույց Աթենքում Ադրբեջանի դեսպանության առջև /ֆոտո/

Ապրիլի 3-ին Հ.Յ.Դ. Հայ Դատի Հունաստանի հանձնախումբը Աթենքում Ադրբեջանի  դեսպանության դիմաց կազմկերպել էր բողոքի ցույց-ակցիա: Ցուցարարները  պարզել էին Հայաստանի և Արցախի դրոշներ, «Ալիև` դադարեցրու ագրեսիան Արցախի հանդեպ», «Արցախն անկախ է» և այլ կարգախոսներ: Ակցիայի մասնակիցները բողոք նամակ են գցել Ադրբեջանի դեսպանության փոստարկղ և մեկ օրինակ էլ ուղարկել են դեսպանության էլեկտրոնային հասցեին: Մոտ մեկ և կես ժամ տևած ակցիայի շրջանակներում […]

Մեր անկախության միակ երաշխավորը հայ զինվորն է

Էդիկ Բաղդասարյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել. «Հարյուրավոր կամավորներ են Հայաստանից եկել Ղարաբաղ, երեկ Ղարաբաղի ազատամարտիկներն էին հասել դիրքեր, այսօր Հայաստանից եկածներն էլ արդեն դիրքերում են: Հարավում իրավիճակը մնում է լարված, մերոնք են նախահարձակ եղել, հյուսիսում հետ վերցնելով երեկ ադբեջանցիների կողմից գրավված կարեւոր նշանակության մի տեղամաս մերոնք շարունակում են պատժիչ գործողությունները: Այսօր անընդհատ մտածում […]

«Ասոշեյթըդ Պրես»-ի կադրերն ապացուցում են ադրբեջանական զինուժի ակտիվությունը /վիդեո/

«Ասոշեյթըդ Պրեսը» տարածել է ադրբեջանական զինուժի ակտիվությունը փաստող կադրեր: Դրանց մեջ երևում է` ինչպես է հակառակորդը հրթիռահրետանային կրակ բացում եւ տանկեր տեղակայում, ինչ տանկեր է տեղակայում և ինչ բնույթի ակտիվություն է ցուցաբերում: Նկարահանումներն արվել են ապրիլի 2-ին

Երևան տեղափոխված 10 զինծառայողներից եւ ոչ մեկը կոմայի մեջ չէ. հոսպիտալի պետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 10 զինծառայողներից ոչ մեկը կոմայի մեջ չէ: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայնել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Զինծառայողների թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ»,-ասել է Արամ Ասատուրյանը չհրապարակելով եւ ոչ մի զինծառայողի անուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված