08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր կորուստները. վերջին տվյալներն առաջնագծից

Թեեւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում դեռեւս հնչում են հակառակորդի կրակոցները, սակայն այսօր ժամը 12:00-ից հաստատվել է հրադադարի ռեժիմ: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը քիչ առաջ հայտարարել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, թեեւ հաշվի առնելով Ադրբեջանի անվստահելի հարեւանի կարգավիճակը, այդ առնչությամբ որոշակի վերապահումներ ունի: Դավիթ Բաբայանը նկատել է, որ […]

Տղեք, բանակի հաշվին բիզնես մի արեք

Ամոթ է տղեք։ Երեկ երբ հավելյալ օգնություն էինք գնում առաջնագիծ ուղարկելու համար, զինվորական մեկ շապիկի համար պահանջում էին 2000 դրամ։ Հորդորին, որ առաջնագծի համար զեղչեր անի, պատասխանը ոչ էր։ Մի քանի հարյուր մետր այն կողմ գնեցինք 1000-ով։ Տղեք, բանակի հաշվին բիզնես մի արեք՝ կոկորդներիդ կկանգնի։ Ամոթ է… Գրում է օգտատեր Դավիթ Թորոսյանը:

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Վլադիմիր Պուտինը, խորը մտահոգություն հայտնելով բազմաթիվ զոհերի հանգեցրած լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ, կոչ է արել կողմերին անմիջապես ապահովել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և […]

Պինդ կաց, Հայ Ազգ. Հենրիխ Մխիթարյանի գրառումը

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:  նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` օգտագործելով #NKpeace հաշթեգը: «Մեր ազգի համար այս ծանր պահերին եկեք միասնականություն և ուժ ցույց տանք: Իմ աղոթքներն եմ ուղղում տարածաշրջանում խաղաղության և խորը մտահոգությունը մեր հայրենակիցների և նրանց ընտանիքների համար»,-նշել է Մխիթարյանը:

Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներն ուղևորվում են տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովը և Պիեր Անդրյուն կուղեւորվեն Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու։ Այդ մասին տեղեկացրել է Ria novosti գործակալության աղբյուրը։ Նշվում է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեռևս կգտնվի Վիեննայում, որտեղ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ է ընթացել՝Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ավելի ուշ նա կմիանա ռուս և ֆրանսիացի համանախագահներին։ Ակնկալվում է, որ […]

Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք․ Հրանտ Բագրատյան

«Մարտակերտը ցույց տվեց, որ դա նման չէր 25 տարի առաջվա պատերազմին։ Բայց ես ուզում եմ ասել, որ Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա՝ այս երեք երկրների շղթայում միայն Հայաստանն է, որ ունի մի բան, որ կարող է անպատասխան մնալ. Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք։ Մենք մեզ պետք է պաշտպանենք», -ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա

Ս.թ. ապրիլի 6-7-ը կկայանա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ստեփանակերտը հայտնել է Բաքվի հետ բանակցությունների պայմանները

Լեռնային Ղարաբաղը պատրաստ է կառուցողական բանակցություններ ունենալ Բաքվի հետ եւ ընդունելի փոխզիջումների գնալ, երբ որ պաշտոնապես կճանաչվի Ադրբեջանի կողմից: Այդ մասին ասել է Մոսկվայում ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, գրում է INTERFAX.RU-ն: «Մեր դիրքորոշումը բացարձակ պարզ է ու հասկանալի՝ ճանաչեք մեր անկախությունը, և մենք պատրաստ կլինենք նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ցանկացած հարցի շուրջ եւ գնալ փոխզիջումների»,-ասել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված