16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանցին Սիբիրը անվանել է թյուրքական /Տեսանյութ/

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի դումայի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրն անվանել է «թյուրքական հնագույն երկիր»: Պատգամավորի հայտարարությունը բուռն սկանդալ է առաջացրել Ռուսաստանում։ Բողոքներ են ուղարկվել իրավապահ մարմիններին, իսկ պատգամավորը ճնշման տակ ստիպված է եղել ներողություն խնդրել։ Սակայն դա չի հանգստացրել տեղի հասարակությանը։ Հիշեցնենք, որ 47-ամյա Խալիդ Բոյուկագա օղլու Թագիևը ծագումով ադրբեջանցի է, Սումգայիթից, ավարտել է Կրասնոյարսկի պետական […]

Պայթեցրել են Ղրիմի կամրջի մի հատվածը /Տեսանյութ/

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով  ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը։ Այժմ կառույցը գտնվում է վթարային վիճակում։ Նշվում է, որ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս։ Մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են կամրջրի հենարանները։ Ուկրաինայի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝  այսօր՝ հունիսի 3-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, ժամը 4:44-ին […]

Ռուս-ադրբեջանական քաղաքական-քարոզչական փոխհրաձգությունն իր տարբեր դրսևորումներով շարունակվում է. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ռուս-ադրբեջանական քաղաքական-քարոզչական փոխհրաձգությունն իր տարբեր դրսևորումներով շարունակվում է: Բանը հասել է նրան, որ ՌԴ-ում նույնիսկ մտահոգություն ունեն, որ մի փուլում, ՌԴ-ի դեմ նոր ճակատ բացելու նախաձեռնություն հենց Ադրբեջանն է ունենալու: Թեև Բալթյան երկրներից, Ֆինլանդիայից եկող ազդանշանները ևս ՌԴ-ից չեն անտեսում, սակայն գոնե […]

Բովուրխանի վանքը

Բովուրխանի կամ Բաղիրխանի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ննգի և Քռասնի գյուղերի միջև, համանուն լեռան հյուսիսային լանջին՝ շրջապատված փարթամ անտառներով: 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Բովուրխան վանքի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի, Երվանդ Լալայանի, Համազասպ Ոսկյանի աշխատություններում : Այդ աղբյուրները հիմնավոր տվյալներ են պարունակում հուշարձանի տեղագրության, վիճակի, արձանագրությունների վերաբերյալ: Հնավայրի տարածքից […]

Երկրաշարժ Թուրքիայում /Տեսանյութ/

Թուրքիայի հարավ-արևմտյան ափին 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02:17-ին  Մարմարիս շրջանից 10,43 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 67,91 կմ խորության վրա Երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Սրանք պատրաստ են ամենաայլանդակին գնալու միայն թե իրենց հռչակած նպատակն իրագործվի. Աբրահամյան

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Գործող կառավարիչը հանձնեց Արցախը, իր հանցավոր անգործությամբ զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքները, երկրի անվտանգության աստիճանն իջեցրեց պատմական մինիմումին, պետական կառավարման համակարգը փլուզեց ու ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում: Հանրային-քաղաքական դաշտում օրակարգ է ստեղծում, պահում և թելադրում, քողարկում իր հանցագործությունները, բանակցային գործընթացը պահում կուլիսներում, իսկ […]

Հրաբուխը ժայթքել է /Տեսանյութ/

Սիցիլիայում ժայթքել է Էտնա հրաբուխը՝ լեռան լանջին գտնվող զբոսաշրջիկներին ստիպելով փախչել: Հրաբուխն  արտանետել է ծխի և մոխրի հսկայական սյուն։ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը հայտարարության մեջ նշել է, որ հրաբխի ժայթքումն ինտենսիվանում է: Volcanic Discovery կայքի համաձայն՝ ժայթքումից առաջ եղել են հրաբխային ցնցումներ, որոնք սկսվել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին: Մանրամասները՝ կից տեսանյութում: […]

Ռուս-ուկրաինական պատերազմ, օր 1195 /Տեսանյութ/

Ուկրաինացի պաշտոնյաների փոխանցմամբ՝  Ուկրաինայի արևելքում, որը մեծ մասամբ օկուպացված է Ռուսաստանի կողմից, պատերազմի առաջնագծում մարտերի և հրետակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Ուկրաինայի հարավ-արևելքի՝  Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում կարևոր ենթակառուցվածքների վրա ուկրաինական հրետակոծությունները և անօդաչու թռչող սարքերի հարձակումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի անջատումների ամբողջ Զապորոժիե շրջանում: Նմանատիպ հարձակումները վնասել են հարակից Խերսոնի շրջանի էլեկտրական ենթակայանները, […]

Մեր երկիրն ավելի անտեր է, քան որբի գլուխը․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անտեր երկիր , անտեր գլուխ, այլեւս տեղին չէ մեր երկիրը որբի անտեր գլխի հետ համեմատելը, մեր երկիրն ավելի անտեր է, քան որբի գլուխը։ Իսկ 2026-ի ընտրություններին եւս 300հազար ադրբեջանցի կմասնակցի ու կընտրեն քպին։ Շարունակեք ժպտալ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված