02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Նոր արժույթ է գործարկվել /Տեսանյութ/

Telegram մեսենջերը գործարկել է սեփական արժույթը՝ Stars, որով հնարավոր կլինի վճարել թվային ապրանքների և ծառայությունների համար Telegram մինի հավելվածներում՝ էլեկտրոնային գրքերից և առցանց դասընթացներից մինչև խաղերի իրեր։ Stars արժույթը հնարավոր է գնել վճարային համակարգերի միջոցով App Store և Google Play առցանց խանութներում կամ օգտագործելով PremiumBot բոտը: Ճիշտ է, Apple-ը և Google-ը Stars արժույթ գնելիս օգտատերերից […]

SpaceX-ի Starship-ը հաջողությամբ ավարտել է փորձնական թռիչքը /Տեսանյութ/

SpaceX-ի Starship-ն ավարտում է առաջին ամբողջական փորձնական թռիչքը: Թռիչքը նշանավորում է հիմնական ձեռքբերումը հրթիռային համակարգի համար, որը կարող է մի օր մարդկանց ուղարկել Մարս: Նախորդ երեք առաքելություններն ավարտվել են մոտ 121 մետր բարձրությամբ հրթիռով, որը պայթել կամ քայքայվել է, բայց այս անգամ Starship-ը փրկվել է և ընկել Հնդկական օվկիանոս ԱՄՆ-ից արձակվելուց ընդամենը 65 րոպե անց: […]

Այսօր տեղումներ չեն սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում ինտենսիվ՝ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։ Երևան քաղաքում ևս հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, […]

Ո՞րն է 2018-ի իշխանազավթման ու այսօրվա շարժման աշխարհաքաղաքական տարբերությունը․ Շարմազանով

  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՞րն է 2018-ի իշխանազավթման ու այսօրվա շարժման աշխարհաքաղաքական տարբերությունը։ 2018-ին Արեւմուտքն ու ոչ միայն Արեւմուտքը հստակ սատարում էր հակաիշխանական շարժումները։ 2020-ի կապիտուլյացիայից հետո Արեւմոտքը սատարեց Փաշինյանին,իսկ ՌԴ-ից էլ ասեցին ՝ он- не предатель. Փաշինյանի ռեժիմն ունի Արեւմուտքի ուղիղ սատարումը նաեւ այսօր։ Պատկերացնում եք ի՞նչ […]

Ադրբեջանը դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ խաղաղ ճանապարհով զիջումներ է կորզելու․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն ԱԺ-ում անդրադառնալով սահմանների դելիմիտացիայի թեմային, բավականին վտանգավոր հայտարարություն է արել: Վերջինս անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ըմբռնում կա, որ Հայաստան-Ադրբեջան ողջ սահմանն է ճշգրտվելու նախապես հայտարարված 1976 թվականի քարտեզներով, թե այս պահին համաձայնությունը միայն Տավուշի մասով է, նշել է, որ […]

Գերմանիան ցանկանում է վերականգնել պարտադիր զինծառայությունը /Տեսանյութ/

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ կոչ է արել երկիրը մինչեւ 2029 թվականը լիարժեք մարտական ​​պատրաստության մեջ պահել։ Ըստ նրա՝ Գերմանիան կշարունակի անվերապահորեն աջակցել Ուկրաինային, սակայն, հնարավորինս կձգտի չդառնալ պատերազմի մասնակից կողմ։ Գերմանացի նախարարը միաժամանակ կոչ է արել երկրում վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը։ Մանրամասները՝ կից տեսանյութում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված