26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտահոսք ԲՀԿ-ից. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Արարատի փոխքաղաքապետ  եւ ԲՀԿ-ի Արարատաի կառույցի ղեկավար Կարեն Խաչատրյանի կուսակցությունից դուրս գալուց հետո Արարատում ԲՀԿ-ից արտահոսք է սկսվել: Ինչպես փոխանցում են  թերթի աղբյուրները՝ նույնիսկ բանը զավեշտի է հասել:” Երբ ԲՀԿ-ին հրաժեշտ տվողների հոսքը գրասենյակ մեծացել է, ստիպված են եղել դռները կողպել: Բացել են այն բանից հետո, երբ իրավիճակը հանդարտվել է: Ըստ խոսակցությունների՝ ավելի […]

“Թուրքիան վախենում է, որ կթարմացնեն իր հիշողությունը”.Թաներ Աքչամ

Ֆրանսիական “Le Monde” պարբերականը հրապարակել է թուրք սոցիոլոգ եւ պատմաբան Թաներ Աքչամի հարցազրույցը` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի թեմայի շուրջ: Սոցիոլոգի կարծիքով` Թուրքիան չի կարող խուսափել այս հիմնախնդրից: Թուրքերը կարող են իրենց ներսում լռեցնել ճշմարտությունը, սակայն չի լռի միջազգային հանրությունը, եւ, վերջիվերջո, Թուրքիան ստիպված կլինի լուծել այդ խնդիրը: Աքչամն ընդգծել է, որ պատմական հիշողությունը, […]

Ապարանցիների ձայները կկիսվեն. Ժամանակ

“Տիգրան Մեծ” հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը մտադիր է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել թիվ 14 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ապարան քաղաքն ու տարածաշրջանի մի քանի գյուղ: Այստեղից պատգամավոր է Լյովա Խաչատրյանը: Մարկոսյանը “Ժամանակ”-ի հետ զրույցում ասաց, որ իր եւ Լյովա Խաչատրյանի միջեւ պայքարը նորմալ ընթացք է ունենալու: “Ուշագրավ է, որ երկուսն էլ “Նիգ Ապարան” հայրենակցական […]

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը էլի հետաձգվել է. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանությունը” հիշեցնում է, որ  արդեն երկրորդ տարին է, ինչ Ղարաբաղում հայտարարում են, որ Ստեփանակերտի վերակառուցված օդանավակայանը պետք է շուտով բացվի, սակայն բացումն այդպես էլ տեղի չի ունենում: Վերջին անգամ հայտարարվել էր, թե բացումը պետք է տեղի ունենար անցած տարվա մայիսի 9-ին, ապա՝ աշնանը: Սակայն անցած տարվա աշնանը եւս օդանավակայանը չի բացվել, չնայած դրա գրեթե […]

Փակ են եւ դժվարանցանելի

Հունվարի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը: Մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի են Սյունիքի եւ Շիրակի ավտոճանապարհները: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենը չգիտի, թե ով է “լարել” Քաջարանի գյուղապետին. Առավոտ

“Առավոտ”-ի հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը չի բացառել, որ Քաջարան գյուղում ընթացող բողոքի ակցիաները այլոց միջնորդությամբ են արվում: ”Կան որոշ բաներ, որ լսում եմ էդ տղայից` գյուղապետից, ու իր հնարավորություններն էլ գիտեմ, հասկանում եմ, որ էդ իրա խոսքերը չեն, ինչ-որ մեկը մի բան ա խոստացել, ոսկու սարեր են խոստացել, լարել, գցել […]

Այրվել է վառելափայտ եւ թեփ

Հունվարի 21-ին, ժամը 06.58-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Տավրոս փողոցի թիվ 15 փողոցում տուն է այրվում: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, պարզվել է, որ տան բակում այրվում է ոչ բնակելի փայտյա տնակ: Հրդեհը մեկուսացվել է  07.50-ին:Այրվել է տնակը 24 քմ մակերերսով, կուտակված 2 խմ վառելափայտ եւ 7 խմ թեփ:

Քեթրինի Միհրանը նախագահականում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ի  աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ղեկավար Միհրան Պողոսյանին (Քեթրինի Միհրան) օրերս կտեղափոխեն ՀՀ նախագահի վերահսկողայկան ծառայության պետի պաշտոնին: Երեկ ամբողջ օրվա ընթացքում ակտիվորեն լուրեր էին տարածվում, որ Պողոսյանին արդեն իսկ տեղափոխել են նախագահական: Թերթի հարցին, թե արդյոք Պողոսյանին պաշտոնանկ են արել, ԴԱՀԿ մամուլի ծառայության քարտուղար Ռուբեն Եգանյանը պատասխանեց.”Վերջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված