06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես թռուցիկի մակարդակի չեմ իջնում

«Չի կարող լինել ամեն ինչ անարդար, լինում են անարդար մարդիկ, անարդար մոտեցումներ, անազնվություններ, բայց չի լինում անարդարություն համատարած»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:  Ինչ վերաբերում է թռուցիկներ փակցնելու համար տարբեր ակտիվիստների բերման ենթարկելու դեպքերին, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ բերման են ենթարկվում, եթե թռուցիկները ոչ համապատասխան տեղերում են փակցնում. «Ես չգիտեմ՝ կոնկրետ հիմա […]

Անչափահաս երեխան մահակի միջոցով թույլ չի տվել ծեծել իր հորը/վիդեո/

Մոսկվայում երկու ավտոմենքենաների բախումից հետո վեճ է սկսվել վարորդների միջև: Նրանցից մեկը սկսել է մահակով հարվածել մյուս վարորդին: Վերջինիս անչափահաս որդին, տեսնելով կատարվածը, գետնից բարձրացրել է մահակը և սկսել հարվածել հորը նեղացնողին: Աստիճանաբար հավաքվել են մարդիկ և պահանջել դադարեցնել կռիվը: Ի վերջո, վարորդները հեռացել են դեպքի վայրից` չկանչելով իրավապահներին:

Բազմաթիվ արձագանքներ են եղել Հրանուշ Հակոբյանի կոչին

«Սիրիահայության վիճակն, իհարկե, ծանր է: Մեր Արտաքին գործերի նախարարն այնտեղ է, որոշում են ավելի շատ դուրս գալ, քան գնալ անվտանգ տարածքներ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հայտնեց, որ վերջին քսան օրվա ընթացքում մոտ երեք հարյուր հոգի եկել է Հայաստան:  Նախարարն ասաց, որ սփյուռքահայերին ուղղված իր կոչից հետո բազմաթիվ արձագանքներ են եղել՝ […]

Ազատամարտիկի կոչը…/վիդեո/

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատերը նետվեցին պատերազմի դաշտ: Ամեն մեկը իր ունակությանը ու կամքին հարիր նվիրվեց ու դարձավ նվիրյալ: Արա Խուդավերդյանը նույնպես գնաց նվիրվելու: «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը այսօր Բաշ-Ապարանի ճակատամարտի հուշակոթողին իր նվիրումը բերեց: Նա եկավ կոչով ու իր ցանկությամբ կիսվեց Henaran.am-ի թղթակցի հետ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ինչպիսի զգուշությամբ է Օբաման ծառ տնկում /ֆոտո/

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, կոստյումով, բահը ձեռքին զգուշորեն ծառ է տնկում: Լուսանկարը բուռն մեկնաբանությունների առիթ է դարձել: Օգտատերերը խորհուրդ են տալիս օբամային ձեռնոցներ էլ կրել, հետո փորձել ծառ տնկել կամ այդ գործողության համար էլ ավելի թանկարժեք կոշիկներ ընտրել:

Երվանդ Զախարյանի համար էլ ցանկալի չէ

 «Դա խորհրդարանական ուժերը կորոշեն, և իրենք կկայացնեն համապատասխան որոշում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով հարցին, թե կողմ է էլեկտրաէներգիայի թանկացման վերավերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելուն: Նա հավելեց, որ իր և բոլորի համար ցանկալի չէ էլեկրաէներգիայի սակագնի բարձրացումը և հանրային այսպիսի դժգոհությունը։ Նա նշեց, որ իր և ոչ մեկի […]

Խուլիգանություն Արաբկիրում

Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցի 1/6 շենքի պահակից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` զենքով կրակել է շենքի դիմաց գտնվող շինության պատի տակ դրված շշերին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1993 թ. ծնված Գոռ Ս.-ն իր մոտ առանց թույտվության պահվող […]

«Հույս ունեմ, որ այդ մղձավանջը մոտենում է իր ավարտին». Լուսինե Բադալյան

Blognews.am-ի հարցերին է պատասխանում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը: -Լուսինե, միշտ հանդես եք եկել որպես ակտիվ քաղաքացի, սակայն վերջին շրջանում բավականին պասիվացել եք։ Խոսակցություններ կան, որ դա ճնշումների արդյունք է, քանի որ քչացել են Ձեր հրավերները, աշխատավայրում խնդիրներ են առաջացել։ -Չէ, աշխատանքային առումով փոփոխություն բացարձակ չկա և չի եղել։ Որպես քաղաքացի՝ պասիվացում կա, քանի որ ավելի երիտասարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված