15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սիրայում վիճակը ավելի է սրվում /վիդեո/

Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց, որ Սիրիայում իրավիճակը գնալով վատանում է ու սրվում: «Որևէ մի ուժ չկա, որ ռազմական գործողություններում լիակատարաժ արդյունք կարողանա ապահովել»,-նշեց նա ու հավելեց, որ համակարտ ուժերն իրենց համար մասնատում են Սիրիան:  Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Այսօր երեկոյան՝ երթ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը շարունակվում է: Այսօր Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջատիրական հավաք-երթ է կազմակերպել: Հաղորդագրության մեջ ասվում է. «Հունիսի 19-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հավաք-երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որի նպատակն է ցույց տալ մեր պահանջատեր լինելն ու նախազգուշացնել, որ հետևողական ենք խնդրին և թույլ չենք տա ոչ մի լումայի թանկացում: […]

Ես դա անբարոյականություն եմ համարում. Վլադիմիր Գասպարյան. armlur.am

Վերջին շրջանում ՀՀ ուժային կառույցների միջեւ կրկին հակամարտություն է հասունացել: ՀՀ ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ Քննչական կոմիտեն եւ ՀՀ գլխավոր դատախազությունը ղեկավարների մակարդակով կրկին «մենամարտում են» միմյանց հետ, որի արդյունքում տուժում են առավել ցածր օղակների աշխատակիցները: Ի՞նչ է կատարվում ուժային գերատեսչությունների ներսում եւ դրանց շուրջ: Armlur.am-ը այս հարցի առնչությամբ բլից զրույց ունեցավ ՀՀ Ոստիկանապետ […]

Չի կարելի. Լալա Մնացականյանը միանում է

Դերասանուհի Լալա Մնացականյանը միանում է բոլոր նրանց, ովքեր պայքարում են հոսանքի թանկացման դեմ: Ֆեյսբուքյան իր էջին դերասանուհին լուսանկար է հրապարակել և մակագրել. «Չի կարելի թանկացնել մի բան որին դեմ է ժողովրդի 99%: Էն մեկ տոկոսն էլ է դեմ, պարզապես վախենում է խոսի»:

Շուրջ 425 երեխա մեկնել է մարզաառողջարանային ճամբարներ

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից ամառային հանգիստի են մեկնել մարզաառողջարանային ճամբարներ: Առավոտյան երեխաներին վարչական շրջանների աշխատակազմերի հարակից տարածքներից ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում, նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու սոցիալական ապահովության վարչության […]

Վարչապետը մասնակցել է ԴիջիԹեք ամենամյա բիզնեսի ֆորումի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը: Երկօրյա ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Այս միջոցառումը, որն արդեն կազմակերպվում է 8-րդ անգամ, իր շուրջն է համախմբում նորագույն տեխնոլոգիաներ ու ծառայություններ առաջարկող ընկերություններին` հնարավորություն […]

Անելիքներ կան ու միշտ լինելու են. Սերժ Սարգսյանը՝ ԵՊՀ-ում

Այսօր Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում եղել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի զեկուցմամբ` ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել է […]

Հո՞ ադինոկի վոլկ չի. գեներալը՝ Շուշան Պետրոսյանին

Ազգային ժողովում քննարկվում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝  երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար ներկայացվող դիմումների համար սահմանված ժամկետը երկարաձգվելու է մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը:  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը Պաշտպանության փոխնախարար, հիմնական զեկուցող Արա Նազարյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ մարդիկ կան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված