03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Լևոնի համեստության պատճառը /վիդեո/ /

 Հայ շախմատիստ, միջազգային գրոսմաստյեր Լևոն Արոնյանը բավական ճանաչված ու սիրված է: Սակայն ի տարբերություն շատ այլ հայտնի ու սիրված անձանց՝ միշտ համեստ է պահում իրեն: Henaran.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում միշտ այդպես համեստ լինել: Դիտեք՝ տեսանյութը: 

Լանա Դել Ռեյը երգ է ձայնագրել` Լեդի Գագայի հանդեպ տածած ատելության մասին /ֆոտո//վիդեո/

Լանա Դել Ռեյը երգ է ձայանգրել, որում բացեիբաց հայտնում է Լեդի Գագայի նկատմամբ տածած ատելության մասին: “Դու տղամարդու տեսք ունես եւ երեխայի պես հիմարություներ ես ասում: Ես չափազանց դաստիարակված եմ, որպեսզի հասկանամ այդ ամենը, իսկ դու խելագար ես Ստեֆանի, դու հետամնաց ես”,-իրեն բնորոշ հանգիստ ձայնով` կիթառի ուղեկցությամբ երգում է Լանան: Եվ սա այն դեպքում, երբ […]

Հանրապետական տատիկը պահանջում է /վիդեո/

Այսօր հուլիսի 25-ին կառավարության նիստի օրը բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց: Ակցիային հակադիր ակցիայով պատասխանեց ՀՀԿ-ական Սուսաննա տատիկը .”Ինչ՞ի 150,  թող 200 լինի տրանսպորտի վարձը, ինչ եք ուզում մեր նախագահից: Թող գազը ավելի թանկանա լրիվդ փեչ վառեք, որ իմանաք”,-բղավում էր Սուսաննա տատկը: Ակտիվիստները “100 դրամ” բացականչությունների տակ խեղդեցին տատիկի հակաակցիան:  Երևանի փոխոստիկանապետ […]

Երեւանում ուղեվարձը 100 դրամ է

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, քաղաքապետը տրանսպորտի ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որտեղ հանձնարարել է կասեցնել ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին  Երեւանի քաղաքապետի որոշումը: Սա նաեւ արտացոլված է քաղաքապետի ուղերձում: Փաստորեն, այս պահից ուղեւորները կարող են վճարել 100 դրամ:

Հայաստանը պետք է վարպետորեն գործի /վիդեո/

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կամ Մաքսային միության ընտրության հարցում կողմնորոշվելիս Հայաստանի հանրապետությունը պետք է նախևառաջ իր շահերը հաշվի առնի: Henaran.am-ի հետ զրույցում Բոստանջյանն ասաց, որ բոլորս էլ գիտենք, որ գրեթե ամեն ինչ որոշում են գերտերությունները, սակայն Հայաստանն էլ պետք է փորձի այստեղ իր շահերն առաջ քաշել: Շարունակությունը` տեսանյութում: 

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման գործողությունը իմ կողմից կկասեցվի. Տարոն Մարգարյան /վիդեո/

Սիրելի՛ երեւանցիներ, Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ` թերեւս ամենածանր որոշումն էր: Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար: Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսավարողներին […]

Հայաստանի վարչապետը ցավակցել է Իսպանիայի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ, որում ասված է. “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Մենք սգում ենք Իսպանիայի բարեկամ ժողովրդի հետ միասին եւ կիսում գնացքի վթարի հետեւանքով մի […]

Զարուհի Փոստանջյանի կոչ-հորդորը ՀՀ ոստիկանապետին

Հարգելի պարոն Գասպարյան, Արդեն 5 օր է ինչ հայ հասարակությունն ընդվզում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 19.07.2013 թվականի 3661-Ա ապօրինի որոշման դեմ եւ մեկ տարուց ավելի է ընվզում է Երեւանի փակ շուկայի հուշարձան-շենքի ոչնչացման դեմ: Այս ընդվզման ալիքի հիմքը այն կոռումպացված համակարգն է, որը այս պահի դրությամբ դեռ անխափան աշխատում է: Երկու օր առաջ ոստիկանության […]

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի դիրքորոշումն ու մոտեցումները մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտին եւ ուղեւորափոխադրումների վարձավճարին առնչվող հարցերի վերաբերյալ։ “Վերջին օրերին ուշիուշով հետեւել եմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման շուրջ ծավալվող իրադարձություններին եւ, պետք է ասեմ, որ հատկապես երիտասարդությունը բավական ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի”,- նշել է քաղաքապետը։ Քաղաքապետն ուսանողներին է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված