22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Լրագրողներ ջան, թասիբի ընկնելու ժամանակն ա…՛՛

Լրագրող Հարություն Մկրտչյանը կոմպոզիտորների և երգահանների միության ընտրությունից հետո ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել.”Ռոբերտ Ամիրխանյանը հեռացավ Կոմպոզիտորների միությունից: Հերթը իմ կողմից հարգված Աստղիկ Գևորգյանինն է: Ժուռնալիստների միությանը նոր նախագահ է պետք, որը չլինի սովետական կադր, լինի գործունյա, և հարգված լրագրող, և կարողանա աշխատել…. ՀԳ. Լրագրողներ ջան, թասիբի ընկնելու ժամանակն ա…”

Վանոն զգուշացրել էր Վազգենին

Ներկայացնում ենք Վանո Սիրադեղյանի նամակ-զգուշացումը Վազգեն Սարգսյանին, որը գրվել է 1999 -ի հոկտեմբերի  27-ի ողբերգական դեպքերից մեկ տարի առաջ՝ 1998-ի նոյեմբերին: “Վազգե՛ն, վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը… Հիշեցնում եմ քաջ իմանալով, որ այդ բանը տհաճություն է պատճառում։ Բայց հիշեցնում եմ, որ զարգացման իմ պատկերացումը այս անգամ լուրջ ընդունես։ Դու երկու ամիս […]

՛՛Երեխան գիշերը դուրս ա գալիս Երևանի փողոցներ ու այլասերվում “

“Armenia Today” լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան ԱրգիշտիԿիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է արել.“Արա, մեկ էլ որ չեն ասի, թե բա մեր երեխան գիշերը դուրս ա գալիս Երևանի փողոցներ ու այլասերվում ա: Այ անմեղսունակենր, բայց ինչ գործ ունի նորմալ ծնողի նորմալ երեխան գիշերը Երևանի փողոցներում՝ այդ ժամին երեխան պետք է շուտվանից քնած լինի որ առավոտյան թարմ […]

Կարո Մուրադը պարտվեց

Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Կարո Մուրադը հանգստյան օրերին իր հերթական մենամարտն է անցկացրել: Նրա մրցակիցն է եղել աշխարհի ամենատարեց չեմպիոնը՝ Բեռնարդ Հոպկինսը: մարտը տեղի է ունեցել Ատլանտիկ Սիթիում: Երկու բռնցքամարտիկները պայքարում էին IBF աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:Մարտն ավարտվել է Հոպկինսի վստահ հաղթանակով: Մրցավարները նրան միաձայն հաղթանակ են շնորհել՝ 119-108,119-108,117-110 հաշվով: Այսպիսով, Հոպկինսը […]

Եղանակը կտաքանա

Եղանակը Հայաստանում: Հոկտեմբերի 28-ին գրեթե ամենուրեք կհաստատվի առանց տեղումների եղանակ, Միայն հարավ-արևելյան շրջաններում դեռ հնարավոր են թույլ տեղումներ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ, առանձին վայրերում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը ցերեկն արևի ազդեցությամբ մի փոքր կբարձրանա:  Եղանակը Երևանում: Հոկտեմբերի 28-ին առանց տեղումների արևային եղանակ, հնարավոր է քամի 8-12մ/վրկ: Գիշերը 0+2, ցերեկը +16+18, երեկոյան +10+12: 

Այրվել է մեքենա

 Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հոկտեմբերի 28-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի արձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “ՎԱԶ-2106” մակնիշի 03 ԼԼ 246 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են մալուխներ: Հրդեհը մարվել է ժամը 08.27-ին:

Հայտնի ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել

Անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը վթարի է ենթարկվել: Ֆուտբոլիստը եղել է 14-ամյա որդու՝ Բրուքլինի հետ: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ Բեվերլի Հիլզում, Բեքհեմի տան մոտ:  Չնայած տուժողներ չեն եղել, բայց մեքենաները  վնասվել են: Նախնական տեղեկություններով,  մեղավորը եղել է ֆուտբոլիստը: Նա մեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի: Լրատվամիջոցները նշում են նաեւ, որ Բեքհեմը  ֆինանսական լուրջ կորուստներ […]

Վրաստանում հաղթում է իշխող կոալիցիայի թեկնածուն

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններին 3 մլն 537 հազար 719 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 648 հազար 662 մարդ կամ ընտորղների 46, 6 տոկոսը: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ նույն աղբյուրի, նախնական տվյալներով, հաղթում է իշխող “Վրացական երազանք” կոալիցիայի թեկնածուն Գեորգի Մարգվելաշվիլին: Նրան հաջորդում է Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության ներկայացուցիչ […]

Ռոբերտ Ամիրխանյանին չհերիքեց 2 ձայն

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության համագումարում նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Միության 121 անդամներից քվեարկությանը մասնակցեցին  86-ը: Սաթյանի մրցակիցը՝ նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ստացավ 41, Սաթյանը 43 քվե: Երկու քվեաթերթիկ համարվեց անվավեր: Նշենք, որ առաջադրվել էր 4 թեկնածու: Լեւոն Չաուշյանն ինքնաբացարկ հայտարարեց՝ հօգուտ Արամ Սաթյանի, իսկ , Երվանդ Երկանյանը կոչ աչեց քվեարկել խղճով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված