21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Շտապ օգնությունը Ազատության հրապարակից տուժածներին չի տեղափոխել /լրացված/

Շտապ օգնության մեքենաներով Ազատության հրապարակից ոչ մի տուժող հիվանդանոց չի տեղափոխվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ծառայության հերթպահ բժշկուհի Պողոսյանը: “Կներեք, այլ ինֆորմացիա հեռախոսով տալ չեմ կարող”,-եզրափակեց նա:  “Նաիրի” եւ “Էրեբունի” բժշկակական կենտրոններում մեր հարցումների համաձայն` նույնպես տուժածներ չկան: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են ոստիկանների վրա, տեղի […]

Զենքերը սրած՝ սպասում են. քաղաքապետը մեղադրեց Henaran.am-ին

Կենդանիների պաշտպանության կոմիտեի կամավորները ահազանգելով Henaran.am` նշեցին, որ Արթիկի քաղաքապետարանը բնակիչներին գումար է հատկացնում փողոցային շների սպանդի համար: Ըստ նրանց, մեկ շան համար տրվում է 700 դրամ: “Բնակիչներն էլ զենքները սրած ողջ օրը ստարտի կանգնած` սպասում են: Էլ չենք ասում կրակոցների ձայները, մեկ շան վրա մի երեք հոգի հնարավոր է կրակեն”,-պատմեց մեր զրուցակիցը:   Արթիկի […]

Կան տուժած ոստիկաններ. ոստիկանության հայտարարությունը

Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում: Ոստիկանությունը բազմիցս  զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը: Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Թիվ 37 երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է

Համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկված համապատասխան քայլերի շրջանակում «Երևանտրանս» ՓԲԸ-ն թիվ 37 երթուղին սպասարկող «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին՝ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1.8 ենթակետով սահմանված (ուղևորասրահում վարորդի ծխելու արգելումը) պարտավորությունը խախտելու համար, պայմանագրի 5.3 կետի ա) ենթակետի համաձայն տուգանել է […]

Հաստատվեց ”Տաթեւի” կառուցապատման նախագիծը

Նոյեմբերի 5-ի նիստում <<Տաթեւ>> զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատեց <<Տաթեւ>> վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդգծեց պետության կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ քաղաքաշինական այս ծրագրի կարեւորությունը, որը հնարավորություն կստեղծի տեղացի եւ օտարերկրյա ներդրողներին` լայնածավալ եւ հեռանկարային շինարարական ծրագրերի համար: <<Տաթեւ>> զբոսաշրջային կենտրոնի նախագիծը լավագույն օրինակ […]

Գագիկ Խաչատրյանը հաջողեց

ՊԵԿ-ն այսօր ամփոփել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների` 10 ամսվա արդյունքը: Տարեսկզբին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հանձնարարել էր կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին` ուժեղացնել հսկողությունը փաստաթղթաշրջանառության նկատմամբ: Անդրադառնալով երկրում ստվերային տնտեսության դեմ պայքարին` նա նշել էր, որ ստվերը և առանց փաստաթղթերի աշխատելը նույն երևույթներն են, հետևաբար ցանկացած միջոցառում և գործողություն, որն ուղղված է խնդրի կարգավորմանը, հավասարազոր է ստվերի կրճատմանը: […]

Շանթի հեղափոխությունը. Ազատության հրապարակում արյուն թափվեց /բացառիկ վիդեո/

Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի մասնակիցները շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա, որտեղ Շանթ Հարությունյանը ցանկացել է փողոցը հատել անթույլատրելի մասով: Ոստիկաններն արգելել են: Հեղափոխականները փայտերով հարձակվել են ոստիկանների վրա, վերջիններս էլ ռետինե մահակներով նրանց վրա են հարձակվել: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, սկսվել է ծեծկռտուք: Կան ձերբակալվածներ: Շանթ Հարությունյանի կողմնակիցները բենզինի վառած շշեր են […]

ՀՀԿ-ում որակների տարբերություն կա. Ռազմիկ Զոհրաբյան /վիդեո/

ՀՀԿ-ում անջրպետ չկա. պարզապես երբ ստեղծվեց կուսակցությունը՝ խնդիրները այլ էին, հիմա այլ նպատակներ կան: Մասնավորապես այն տարիներին պատերազմ էր, ռազմա-քաղաքական հարց կար, իսկ հիմա արդեն ՀՀԿ-ն լրիվ քաղաքական կուսակցություն է: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Նրա խոսքով,  որակների տարբերություն գուցե կա: “Կան մարդիկ որ ակտիվ են, կան մարդիկ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված