23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հայ գերի Կարեն Պետրոսյանը մահացել է Ադրբեջանում

Ըստ Haqqin.az –ի,  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 8-ի առավոտյան, Բաքվում “հանկարծակի մահացել” է գերեվարված Կարեն Պետրոսյանը:    Նախնական տվյալներով՝ Պետրոսյանի մահվան պատճառ է հանդիսացել սրտանոթային սուր անբավարարությունը:     Հիշեցնենք, որ 32-ամյա Կարեն Պետրոսյանը Տավուշ մարզի Չինարի գյուղից է եւ գերեվարվել էր երեկ՝ օգոստոսի 7-ին:

ՀԱԿ-ը մերժում է վարչապետի քարոզարշավին մասնակցելու հրավերը

Օգոստոսի 4-ին ԱԺ խմբակցությունների հետ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված լայնածավալ հարձակումների հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը: Քննարկման արդյունքում խմբակցությունները որոշում կայացրին հանդես գալ հայոց բանակին եւ զինվորներին աջակցելու միասնական հայտարարությամբ, ինչպես նաեւ որոշվեց խմբակցությունների ղեկավարների համատեղ այցով մեկնել ճակատի գիծ եւ հանդիպումներ անցկացնել հայրենիքի […]

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները զգացվել են նաեւ Սյունիքում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 11.26-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.53-ին Իրանի Հանրապետությունում՝ Ահար քաղաքից 28 կմ դեպքի արեւմուտք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.520 եւ արեւելյան երկայնության 46.750: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում […]

Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում է

ԱՄՆ Կանզաս նահանգից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն, այնուհետև՝ Նյու Յորք: Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ս.թ. օգոստոսի 7-ին կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի, պետքարտուղարի փոխտեղակալներ Գրեգ Կաուսների և Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության […]

Ադրբեջանը խախտել է հրադադարը

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 7-8-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 31 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 […]

Հրազդանի կիրճում շարունակվում են փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Մայիսի 21-ին փլուզվել էր մայրաքաղաքի Հրազդանի կիրճի` Երեւանի ՀԷԿ-ի հարեւանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում նախ  մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեցին, որոնց արդյունքում պարզվեց,  որ փլուզումը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման հետեւանք էր: Սա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Նախագծերի վերականգնման նպատակով […]

Henaran.am-ը շնորհավորում է Մաքսիմ Հակոբյանին

 Օգոստոսի 8-ը Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է: Ֆեյսբուքի օգտատեր Դավիթ Գեւորգյանը իր տարեգրքում գրել է. “Այսօր ՄԱՔՍԻՄ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ծննդյան օրն է:Մարդ ով իր ստեղծարար աշխատանքով,աննկուն կամքով, արարում է Հայրենիքի եւ ժողովրդի համար,ով բարձր մարդկային հատկանիշներով թիկունք է եղել շատ շատերին, դժվար պահերին օգնել վերելքներ հաղթահարելու ու կյանքում իրենց տեղը […]

6 օր Սեւանի շուրջ

Oգոստոսի 8-13-ը “Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա” ՀԿ-ն կիրականացնի “6 օր Սեւանի շուրջ” ծրագիրը, որի հիմնական նպատակն է Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Ծրագիրն իրականացվում է Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամի ու “Թայմ Լենդ” գիտաուսումնական հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձեւաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սեւան տարածաշրջանների հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն […]

Խստացվում է վերահսկողությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխնախարար Տիգրան Սահակյանի մոտ քնարկվեցին ՀՀ առողջապահական պետական տեսչության խնդիրներն ու առաջիկա անելիքները:   Առանցքային էր փոխանցվող վարակներից զերծ պահելու նպատակով սահմանային անցակետերում վերահսկողությունն ուժեղացնելու հարցը: Հատկապես հայ-վրացական սահմանին, որն ազգաբնակչությունն առավել հաճախ է հատում հանգտսի մեկնելու նպատակով:  Տրվել են հստակ հանձնարարականներ:  Կատարվել է նաեւ գործառույթների բաշխում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված