21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եռյակն “սկսեց” ընկերական խաղերը. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Ոչ իշխանական եռյակը երեկ Աբովյանից սկսել է իր հանրահավաքների շարքը, որն ավարտվելու է հոկտեմբերի 10-ին Երևանում հայտարարված համապետական հանրահավաքով: Աբովյանում անցկացվող հանրահավաքը լրագրողների համար աչքի է ընկել նախ նրանով, որ մասնակից ժողովրդի մի մասը եկել ու գնացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոբուսներով, ինչը նշանակում է, որ հանրահավաքին համայնապատկեր ապահովելու համար հարկավոր է […]

Նոր դժբախտություն իշխանություններին. Ժողովուրդ

Ճակատագրական դժբախությունները չեն շրջանցում գործող իշխանություններին: “Ժողովուրդը” տեղեկացել է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության նոր` Վաղարշյան փողոցի վրա գտնվող շենքի նկուղը ջուր էր լցվել: Այս իրավիճակը հետաքրքիր էր այնքանով, որ նախկինում ՀՀ գլխավոր դատախազության շենքում գործունեություն ծավալող ՀՔԾ-ը վաղուց իր վարույթում գտնվող և գտնված գործերի հատորները տարել են և խնամքով դասավորել նոր մասնաշենքի նկուղում: Շարունակությունը` […]

Ինչ են ասել “դաշնակները” Ս. Սարգսյանին. Ժողովուրդ

Արդեն երկու օր է, ինչ հասարակական ու քաղաքական շրջանակներում քննարկում են ՄԱԿ գլխավոր ասամբելայի նստաշրջանում Սերժ Սարգսյանի խոսքերը և պետք է խոստովանել, որ այս անգամ քննադատելու տեղ Ս. Սարգսյանը քիչ ուներ: Բայց, այնուամենայնիվ, քանի դեռ կողմերը հանդես չեն եկել պարզաբանմամբ, մեկ հարց է մնում անպատասխան. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հինգ տարի անց որոշեց խոսել հայ-թուրքական արձանագրություններում […]

Ո՞ւմ համար է ոստիկանապետի “սառը ցնցուղը”. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “Ասում են…” խորագրի ներքո գրել է, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին հայտարարությունները, մասնավորապես թեժ աշնան սիրահարներին “սառը ցնցուղով” “լողացնելը”, հստակ հասցեատեր ունեն: Քանի որ առաջիկայում մեկնարկում են եռյակ դարձած քառյակի “գործուղումները” մարզեր, ընդ որում` առաջինը Աբովյան քաղաքում, ասում են, Գասպարյանը հեռակա ԲՀԿ առաջնորդին է նախազգուշական ակնարկ արել, որ այնքան “ընդդիմություն” չդառնա, որ […]

ՄԻԵԴ-ի թեկնածուների հարցում տարօրինակ բաներ են նկատվում. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է. “Նախօրեին, աշխատանքային օրվա ավարտին, երբ լրացել էր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը, Արդարադատության նախարարությունից մեզ պաշտոնապես հայտնել էին, որ մրցույթի համար դիմել է 11 թեկնածու: Երեկ, սակայն, ԱՆ-ից հայտարարեցին, թե թեկնածուների թիվը 14 է: Մեր հարցին՝ ի՞նչ է սա նշանակում, պարզաբանեցին, թե 3 հոգու մոտ փաստաթղթերի […]

Համասեռամոլ Գեւորգը նոր իմիջով մտավ դատարան. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Գեւորգ Թոքմաջյանի եւ մյուսների գործով դատական նիստը:Գործին անդրադարձել է “Ժամանակ” օրաթերթը: Համասեռամոլ Գեւորգ Թոքմաջյանը ամիսներ առաջ է դատվել նույն դատարանում՝ սուտ մատնություն կատարելու համար, իսկ հիմա մեղադրվում է գողության համար: Այսօր 22-ամյա Գեւորգը դատարանի դահլիճ մտավ նոր “իմիջով”: Նախորդ գործով դատաքննության ժամանակի […]

Մարդասպանը հասցրել է փախչել Հայաստանից. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ սեպտեմբերի 18-ին 33-ամյա Արսեն Մկոյանի սպանությունը կատարող անձը` “Ժագա” մականունով հեղինակությունը, փախուստի մեջ է: “Ոստիկանության դանդաղկոտության պատճառով նա հասցրել է դուրս գալ Հայաստանից: Ըստ արեշցիների` այս հանցագործությունը վաղուց էր հասունանում, և եթե ոստիկանությունը պատշաճ օպերատիվ աշխատանք տաներ, հնարավոր կլիներ այն կանխարգելել: Լավատեղյակները պնդում են, որ Ժագայի թիրախում միայն Արսենը չի եղել, […]

Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է որդու հարսանիքին.Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության” Սուրեն Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետը, պատրաստվում է որդու հարսանիքին: Հարսանիքի քավորը լինելու է գեներալ Սեյրան Սարոյանը: Մարդ, որը զբաղված է եղել նրա վերանշանակման լոբբինգով: Ի դեպ, Սուրեն Խաչատրյանն ու Սեյրան Սարոյանը “մտերմացել” են հայտնի դեպքերից հետ միայն: Մանրամսները թերթի այսօրվա համարում:

Թող խոշորին բերեն հարկային դաշտ /վիդեո/

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ եթե ՓՄՁ-ները համոզված լինեն, որ խոշոր հարկատուներն իրենց փաստաթղթերը կտան, չեն դժգոհի. ՛՛ՓՄՁ-ներին գցում ենք հիմար կարգավիճակի մեջ: 3 ամիս է՝ ստվերը հանում են, բայց ոչինչ չի արվել: Թող խոշորին բերեն հարկային դաշտ”,-Henaran.am նշեց Խաչատրյանը՝ անդրադառնալով կառավարւթյան գործնեությանը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված