ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրենին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Քարեն Հիլլիարդին: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել USAID առաքելությանը Հայաստանում ծավալած գործունեության և մասնավորապես Բնապահպանության նախարարության հետ համագործակցության և աջակցության համար: Անդրադառնալով ջրի ազգային պաշարների և մասնավորապես` Արարատյան դաշտավայրում ստորերկրյա քաղցրահամ ջրի խնայողության և արդյունավետ կառավարման խնդրին` Արամայիս […]