23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ամանորյա անհավանական հրավառություն` Դուբայում /վիդեո/

Ամանորի գիշերը Դուբայի բնակիչներն ու այնտեղ գտնվող զբոսաշրջիկները ականատես են եղել անկրկնելի հրավառության: Դուբայում 2015 թվականը դիմավորել են շքեղ հրավառությամբ: Հիշեցնենք, որ 2014-ի Դուբայի հրավառությունը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում, այն տեւեց մոտ մեկ ժամ:

Տոնական, բայց տխուր. օրվա կադր

Henaran.am-ի ֆոտոխցիկն այս կադրը որսացել է Թալինում: Տոնական տաքսի, բայց թերեւս վարորդի այս հնարամտությունն էլ չօգնեց…. ուղեւոր չկա.. Տոնական, բայց տխուր..  Հիշեցնենք, որ Henaran.am-ը Հին Նոր տարուն` այսօր,  կրկնում է Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր ու ընթերցողների կողմից սիրված հոդվածները: 

Ազատվել են պաշտոններից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Կարայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Ստեփան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարեն Իսախանյանը նշանակվել է Հայաստանի […]

Սերյոժա Ավետիսյանն այսօրվանից կլինի իմ, իմ ընտանիքի հոգածության ներքո

Գյումրիի ողբերգական դեպքի վերաբերյալ սիրտ չունեմ ոչինչ ասելու, ասելու դեպքում էլ բառեր ուղղակի չեմ գտնի, քիչ են բառերն ասելու այն, ինչ զգում եմ, ինչ ուզում եմ ասել:Չգիտեմ անգամ՝ այս պահին կարո՞ղ եմ ասել, ավելի ստույգ իրավունք ունե՞մ ասելու այն, ինչ ուզում եմ անել, քանի որ հայ իրականության մեջ որբ մնացած երեխային երեխայի հարազատներն ուրիշին չեն […]

“Ժառանգությունը” հայտարարում է՝ Գյումրիում կատարված ոճրագործության մեղավորները պետք է խստագույնս պատժվեն

«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմահենակետում ծառայող զինվորի կողմից 2015թ. հունվարի 12-ին կատարված դաժան բռնարարքի կապակցությամբ, որին զոհ գնացին Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների խաղաղ ընտանիքի վեց անդամները: Կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ իրականացնել անաչառ, ամբողջական ու բազմակողմանի քննություն եւ խիստ պատասխանատվության ենթարկել ոճրագործության հետ առնչվող բոլոր անձանց: «Ժառանգությունն» […]

Զազրելի է, ամոթ է /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ Գյումրիում եղած սահմռկեցուցիչ դեպքն օրենսդրական բացերի պատճառով է կատարվել: Նշենք, որ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ ռուսական ռամզաբազայի ծառայողը կարողացել է դուրս գալ զորամասից, այն էլ զենք վերցնել: ՛՛Վազայի կարգավիճակով չէր պայմանավորված այս անթույլատրելի բանը, իհարկե, որ երկրում էլ լինի, սա զազրելի է […]

Քիմ Քարդաշյանը քույրերի հետ ապրիլին կգան Հայաստան

Հոլիվուդյան հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը քույրերի՝ Քլոե և Քորթնի Քարդաշյանների հետ միասին պատրաստվում են ապրիլին ժամանել Հայաստան, գրում է E! News-ը: Արդեն հայտնի է, որ քիմ իր հետ կբերի նաեւ դստերը` Նորթ Վեստին, իսկ Քորթնին Հայաստան կգա իր երեխաների՝ Մեյսոնի, Պենելոպեի և Ռեյնի հետ: Քիմի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, կգա կնոջ հետ այն դեպքում, եթե […]

Հրապարակում նախատեսված համերգը չի կայանա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ այսօր նախատեսված համերգը չի կայանալու: ՛՛Հարգելի համաքաղաքացիներ,Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված:Ցավակցում եմ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և բոլոր գյումրեցիներին՛՛:

՛՛Դժվար չէ, եթե ուզենայինք, կմտնեինք էլի՛՛ /վիդեո/

”Չկա այնպիսի մի քաղաքական ուժ, որ չի ուզում դառնալ իշխանություն, դա քաղաքական ուժի կարգավիճակն է, բայց չի կարող լինել մի իշխանության մեջ, որի հետ իր պատկերացումները չեն համապատասխանում: Այսօր էլ դժվար չէ, եթե ուզենայինք, կմտնեինք էլի, կամ ի՞նչի դուրս եկանք որ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ ի պատասխան հարցին, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված