՛՛Դժվար չէ, եթե ուզենայինք, կմտնեինք էլի՛՛ /վիդեո/
”Չկա այնպիսի մի քաղաքական ուժ, որ չի ուզում դառնալ իշխանություն, դա քաղաքական ուժի կարգավիճակն է, բայց չի կարող լինել մի իշխանության մեջ, որի հետ իր պատկերացումները չեն համապատասխանում: Այսօր էլ դժվար չէ, եթե ուզենայինք, կմտնեինք էլի, կամ ի՞նչի դուրս եկանք որ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ ի պատասխան հարցին, թե այն, որ ՀՅԴ-ական Արա Նռանյանը լինելու է ԵՏՄ-ի ներկայացուցչական կազմում, կարող է հանգեցնել նոր պաշտոնների ստանձնմանը կամ էլ կոալիցիա մտնելուն:
Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հավելեց. ՛՛Արա Նռանյանը երիտասարդ, հեռանկարային, պրոֆեսիոնալ, լավագույն մասնագետներից մեկն է, նա ԵՏՄ-ում ներկայացնելու է ՀՀ-ը, եթե կա այդ հանրավորությունն, ասեինք՝ մնա՞ մասնավոր հատվածում, իր համար աշխատի՞ ու պետության համար իր նպաստը չբերի՞:
Ռուստամյանի կարծիքով շատ պրիմիտիվ մոտեցում կա, որ եթե ընդդիմություն եք, ուրեմն պետական համակարգում մարդ չպիտի աշխատի, ինչը նա շատ սխալ է համարում: Պատգամավորը նշեց, որ շատ քաղաքական գործիչներ, կուսակցականներ քննադատում են ՀՅԴ-ին այս կամ այն պաշտոնի ստանձնման համար, սակայն հենց այդ նույն կուսակցությունները ևս պետական համակարգում աշխատակիցներ ունեն: ՛՛Այդ կուսակցություններին հարցրեք՝ ովքեր են պետական համակարգում աշխատում իրենց կուսկացություններից: Ասում են՝ ՛՛Դաշնակցությունը՛՛ ծախվեց, բա իրանք ինչքան մարդ ունեն, ի՞նչի մենք չենք ասում, որովհետև մենք դա սխալ ենք համարում: Որակյալ կադրերն այսօր չպիտի դուրս մղվեն Հայաստանից՛՛:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: