19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ստամբուլում փակվել է հայ բժշկին պատկանող կլինիկան

Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» շրջանակներում փակվել է հայ բժշկին պատկանող կլինիկան: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ արհեստական բեղմնավորմամբ և կանանց առողջապահությամբ զբաղվող «İstanbul Tüpbebek» կլինիկան հիմնվել է 11 տարի առաջ: Կլինիկայի բաժնետոմսերի 61.5 %-ը պատկանում է նրա հիմնադիր  Արետ Քամարին, ով ազգությամբ հայ է, դավանանքով` քրիստոնյա: Աղբյուրի համաձայն՝ հուլիսի 25-ին կլինիկան ենթարկվել է աուդիտորական […]

«Սասնա ծռերը» բժիշկներին կազատեն, երբ ՊՊԾ գունդ կգա Արմեն Մուրադյանը

«Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բուժանձնակազմի ճակատագրի վերաբերյալ: «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա եւ այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»,- ասված է հայտարարությունում:

Տղաները ի վերջո ջլատվելու են.քաղաքագետ /վիդեո/

«Վերջին դեպքերի զարգացումները տանում են զինված խմբի հանձնվելուն իշխանություններին,այսինքն «Սասնա ծռեր»-ը այսպես չեն կարող շարունակել, քանի որ ինչ որ առումով արդեն ներքին պառակտում կա ՊՊԾ գնդի ներսում գաղափարական անհամաձայնություններ կան»,-այսօր`հուլիսի 27-ին «Հենարան»մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Քաղաքագետը հավելեց, որ դա նշանակում է, որ ի վերջո տղաները հանձնվելու են կամ «ջլատվելու» են […]

‹‹Բժշկին պատանդ վերցնելը հերոսություն չէ››

‹‹Դատապարտելի է ու անթույլատրելի, որ բուժաշխատողը պատանդ լինի››, -անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի իրականացրած վերջին գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը: Վերջինս շեշտեց՝ միանշանակ, այս հարցը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով: ‹‹Փորձառու ու գիտակ մադիկ կան, ովքեր  զբաղված են դրանով ու կարող են հասնել նրան, որ խաղաղ հանգուցալուծում լինի: Մեր երկրի նախագահն  ու իրավապահներն […]

Սարգսյանն ու Ալիեւը որոշել են լայնացնել ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը Ղարաբաղում. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում եւ հայ–ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակտիվ կերպով աշխատում են Վիեննայում եւ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ: Դրանց նպատակն է […]

ՀՀ ԱՆ-ն հրապարակել է ՊՊԾ գնդում պատանդ վերցված բուժանձնակազմի նկարները /ֆոտո/

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Ոստիկանության պարեկապահակային գնդում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից պատանդ պահվող շտապօգնության բուժանձնակազմի՝ Մարգարյան Մալինայի, Խեչոյան Սալվադորի, Տոնոյան Դավիթի և Թևանյան Նորայրի լուսանկարները։ Նշենք, որ զինված խմբի անդամները պատանդ են վերցրել իրենց իսկ կանչով ՊՊԾ գնդի տարածք ժամանած շտապօգնության բուժանձնակազմին։ Հիշեցնենք, որ այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «օլիմպիական հրադադար» է հայտարարել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը «օլիմպիական հրադադար» է հայտարարել Ռիո դե Ժանեյրոյում ամառային խաղերի անցկացման ժամանակ, որոնք օգոստոսի 5-ին են սկսվում: Տեսաուղերձում, որը հրապարակվել է համաշխարհային կազմակերպության կայքում, նա բոլոր հակամարտությունների մասնակիցներին կոչ է արել «վայր դնել զենքը ու մի կողմ թողնել տարաձայնությունները» այն ժամանակահատվածում, երբ ընթանան մրցումները, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Միջազգային օլիմպիական կոմիտեն […]

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում փակում են ռազմական ուսումնարանները

Ըստ թորքական «Haberler.com» լրատվական կայքի` եռամսյա արտակարգ դրության շրջանակում կառավարության ընդունած հերթական որոշմամբ Թուրքիայում փակվելու են ռազմական ուսումնարանները: Նշվում է, որ ուսումնական գործընթացը դադարեցրած Քուլելի, Մալթեփե և Ըշըքլար ռազմական ուսումնարանների սաները կուղարկվեն պետական դպրոցներ: Աղբյուրը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի օգնական Լեվենթ Թուրքքանի ցուցմունքները, որը ևս ձերբակալվել էր հեղաշրջման գործով, գրում է, որ […]

Իշխանությունը երկու ճանապարհ ունի /վիդեո/

«Ի սկզբանե ես ասում էի իշխանությունը երկու ճանապարհ ունի զիված խմբի հետ կապված հարցին լուծելու համար»,-այսօր`հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Ավետիքյանը մանրամասնելով ընդգծեց. «Առաջինը ոստիկանական ուժերը ներխուժում են  համապատասխան գրավված տարածք և այսպես ասած վնասազերծում են զինված խմբին, որը անպայման ունենում է իր ցավագին հետևանքները` այսինքն կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ