09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Շոկ․ երկգլխանի երեխա է լույս աշխարհ եկել /ֆոտո/

Հնդկաստանի ծննդատներից մեկում երկգլխանի երեխա է լույս աշխարհ եկել։ Երեխայի մայրը, փոքրիկի ծնվելուց անմիջապես հետո, վերցրել է նրան ու դուրս գրվել հիվանդանոցից, սակայն շուտով երեխան մահացել է։ Երեխային 20-ամյա մի կին է լույս աշխարհ բերել, փոքրիկն առողջ էր, միայն շնչառական որոշ դժվարություններ ուներ։ Բժիշկները որոշել են չվիրահատել երեխային, որովհետեւ նա որոշ ներքին օրգաններից էլ է […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Հոկտեմբերի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը՝ կապված ս․թ․ սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի շրջանակներում արված գերագույն հանձնակատարի հայտարարության հետ, առ այն, որ նրա «գրասենյակը հնարավորություն չունի ծանոթանալու Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտային իրավիճակին, այդ թվում այս տարվա […]

Գուսան Հայկազունն էլ բնակարան կստանա

Հոկտեմբերի 5-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նիստի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են իրենց գործընկերոջ՝ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Աշոտ Պապայանի հիշատակը: Անցնելով օրակարգի հարցերին` Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև հաշվի առնելով բնակարանային […]

Չավին անհարգալի՞ց է եղել Ռոնալդուի նկատմամբ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին անդրադարձել է իր եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հեռակա բանավեճին: Չավին Ռոնալդուին համեմատել էր Մեսսիի հետ՝ նշելով, որ Ռոնալդուի բախտը չի բերել, քանի որ Մեսսիի հետ միեւնույն ժամանակաշրջանում է խաղում: Ռոնալդուն, իր հերթին, Չավիին հիշեցրել էր, որ ի տարբերություն նրա, ինքը երեք անգամ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: «Կարծում […]

Եկեղեցու հովվին ծեծած Արկադի Փելեշյանին բաց են թողել ստորագրությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում եկեղեցու հովիվ Ռ.Գրիգորյանին ծեծելու դեպքի առթիվ։ Վանաձոր քաղաքի բնակիչ Ռաֆայել Գրիգորյանը գրավոր հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, նույն քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության […]

36-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արալեզ գյուղի բնակչուհի, 36-ամյա Սուսաննա Գալստյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Սուսաննա Գալստյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին կամ […]

Սուրիկ Խաչատրյանն ազատվել է պաշտոնից

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նշենք նաեւ, որ այս տեղեկությունները դեռեւս պաշտոնապես չեն հաստատվել։ Հիշեցնենք, որ օրերս, պատասխանելով իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին, Սուրիկ Խաչատրյանը նշել էր, որ երկրի բարձրագույն իշխանությունը ինքն է որոշում՝ ում հետ աշխատի, ում հետ չաշխատի, եւ եթե ինքը չշարունակի աշխատել, ապա դրա մեջ տրագեդիկ բան չկա։

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Բաց դասը վարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը խոսել է օրենսդիր մարմնի աշխատանքներից՝ տեղեկացնելով, որ 2017 թվականին տեղի ունենալիք Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման մոդելին: Այս համատեքստում ԱԺ […]

Ինչու՞ Բերնարդ Շոուն ամաչեցրեց Վիլյամ Սարոյանին

Պատմում է Վիլյամ Սարոյանը. «Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ. – Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)… Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ. – Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան… Շատ ամչցա»:

Կինը հղիացել է 12 տարեկան երեխայից

ՌԴ Սարատովի շրջանում 19-ամյա աղջիկը հղիացել եւ երեխա է ունեցել 12-ամյա երեխայից։ Նախնական տեղեկություններով՝ կինը սեռական կապի մեջ է մտել 12-ամյա տղայի հետ, ապա հղիացել ու լույս աշխարհ է բերել երեխային։ Նշվում է նաեւ, որ երիտասարդ ծնողները երկուսն էլ գնչուական ընտանիքներում են մեծացել։ 19-ամյա կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ