09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Առողջ ապրելակերպ, ճիշտ սննդակարգ․ ինչպես կանխարգելել շաքարախտը

Նոյեմբերի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի օր: Դարեր շարունակ մարդիկ այս հիվանդության դեմ պայքարի միջոցներ չունեին և շաքարային դիաբետ ախտորոշումը պացիենտին ոչ մի հույս չէր թողնում ոչ միայն առողջանալու, այլ նաև՝ պարզապես ապրելու:Առանց ինսուլինի, որն ապահովում է հյուսվածքների կողմից գլյուկոզայի ընդունումը , հիվանդ օրգանիզմը գոյատևել չի կարող և դատապարտված է […]

Սարի թաղի դեպքերը ծրագրված են եղել. մանրամասներ

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի «Սարի թաղ» թաղամասում զանգվածային անկարգությունները նախապես ծրագրված են եղել։ «Անկարգությունները կազմակերպելու եւ դրանց մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության […]

«Ով չի ուզում պահել և հոգ տանել իր սեփական բանակի համար, նա ստիպված է լինելու կերակրել ու հոգ տանել օտարի բանակը» (վիդեո)

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մի քանի օր առաջ նախագահական նստավայրում ներկայացրեց այդ ծրագրի էությունը, բովանդակությունը և սպասվելիք արդյունքները հանրապետության նախագահին: Ամեն ինչ լուսաբանվել է, շատ հստակ է եղել: Իսկ մենք շատ բարձր ու դրական ենք գնահատում այս նախաձեռնությունը, որ միտված է բարձրացնելու ՀՀ անվտանգությունը, համերաշխություն ու պատասխանատվություն քարոզելու մեր քաղաքացիների շրջանում, ազգ-բանակ կոնցեպտի զարգացմանն ու […]

Լոռու մարզում ներկայացել են բժիշկ եւ գումար հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու որպես բժիշկ ներկայացած անձանց կողմից խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, տուժած անձանց շրջանակը։ Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել առ այն, որ Լոռու Գուգարք գյուղում ինչ-որ անձինք, ներկայանալով որպես բժիշկներ, հերթագրել, ապա բժշկական՝ համակարգչային հետազոտության են ենթարկել տարբեր բնակիչների՝ […]

Դանդաղ շտապեք, կապրեք, կտեսնեք. վարչապետի անդամակցության հարցը չի քննարկվել (վիդեո)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, , նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին վերաբերող մանրամասները ամփոփվել է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Արաբական միացյալ էմիրություններ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Դիտարկմանը, թե սպասվում էր, որ այսօր պիտի քննարկվեր վարչապետ Կարեն […]

Հինգ մեդալ աշխարհի առաջնությունից

Սամբոյի 2016թ. Աշխարհի առաջնությունը, որն անց էր կացվում Բուլղարիայի Սոֆիա քաղաքում ավարտվեց: Եռօրյա գոտեմարտերի ժամանակ ասպարեզ մտած տասներկու հայ մարզիկներից  Ասյա Լալազարյանը (48կգ քաշային կարգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ քաշային կարգ )  Հայաստանի համար նվաճեցին բրոնզե մեդալներ, իսկ մարտական սամբոյում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը (68 կգ) գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը պարտվեց միայն եզրաձակչում և […]

«Եկե’ք արդար լինենք»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը գրառում է կատարել իր   ֆեյսբուքյան էջում: «Զինվորի օրապահիկը գողացած յուրաքանչյուր ոք, պատասխանատվության պիտի ենթարկվի խստագույն դա աներկբա է: Քանի որ խնդրո առարկա 1000 դրամ պարտադիր հարկման դրույթը, որն ըստ էության ազգ-բանակ ընդհանուր հայեցակարգի մի դրսևորում է ընդամենը, տարաբնույթ ասեկոսեների ու պոպուլիստական մեկնաբանությունների տեղիք է տալիս: Նպատակահարմար եմ գտնում 1000 […]

Եվրոպան կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մահապատժի վերականգնման մասին հայտարարությանը: Թուրքական  «Aksam» թերթը հիշեցնում է, որ Էրդողանն ասել էր, թե երկրում մահապատիժը վերականգնելու որոշումը կայացնելու են ժողովուրդը և մեջլիսը: ԵԽ նախագահ Շուլցը զգուշացրել է, որ Թուրքիան մահապատիժը վերականգնելու դեպքում կհատի կարմիր գիծը: Ըստ Շուլցի` կդադարեցվեն Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները: […]

«Հենարան» մամուլի ակումբում նախատեսված ասուլիսը հարգելի պատճառով չի կայանա

Հարգելի լրագրողներ  նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում նախատեսված ասուլիսը  հարգելի պատճառով չի կայանա: Կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը: Հարգանքներով՝ «Հենարան» մամուլի ակումբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ