11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողությանը

Մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցեց Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Արարողությանը ներկա էին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, բազմաթիվ հավատացյալներ։ Նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում ունեցավ […]

Ուշադրություն՝ վարորդներին

Հարգելի համաքաղաքացիներ, Սարալանջի փողոցում՝ Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկից 150մ հեռավորության  հատվածում առկա բետոնե վթարային հենասյան ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 25-ին` ժամը 9.00-ից մինչև 11.00-ն ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից Մ. Խորենացու փողոցն ընկած ճանապարհահատվածում։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։                                                                                                             Երևանի քաղաքապետարան

Վարչապետի այցը՝ Շիրակի մարզ /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ: Մինչ աշխատանքային օրակարգին անցնելը Կարեն Կարապետյանը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Կառավարության ղեկավարը Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան և Հոռոմ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համայնքերում առկա խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին, […]

Համազգային թատրոնի հյուրախաղերը՝ Արցախում /ֆոտո/

2017թ. մարտի 14-17-ը Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ տեղի ունեցան Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հյուրախաղերը Արցախի հանրապետությունում: Նախաձեռնության նպատակն էր նպաստել Հայաստանի և Արցախի սահմանային բնակավայրերի մշակութային կյանքի աշխուժացմանը, կանգնել սահմանում ապրող և սահման պահող հայ մարդու և զինվորի կողքին: Մարտի 14-ին թատրոնը […]

«Հաց բերող»-ի մահվան փաստերը փորձում են թաքցնել. փաստաբանների հայտարարությունը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանները հայտարարություն են տարածել։ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆԴՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ. Սույն թվականի մարտի 16-ին Գլխավոր դատախազություն ներկայացվել է հաղորդմամբ եւ գործի նախաքննությունը վարող Քննչական կոմիտե (ՔԿ) ներկայացված միջնորդությամբ, ի թիվս բազմաթիվ այլ պահանջների, միաժամանակ ներկայացվել է Արթուր Սարգսյանի իրավահաջորդների հետևյալ միջնորդությունը. «Պահանջում ենք նաև, որպես անհապաղ և առաջնային գործողություն ձևավորել դատաբժշկական փորձագիտական […]

Քաղաքապետը` Ծառուկյանին

1in.am-ը գրում է. «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է. «Ես խոստացել էի, ուզում էի Ղափանում «Ջրաշխարհ» կառուցել, չթողեցին, տեղը չհատկացրին: Այնտեղ ուզում են ինչ-որ բնակարան կառուցել, մինչև այսօր էլ քարուքանդ, ավերված մնացել է»: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես աշխատում եմ մոտ հինգ տարի, երբևէ […]

«… Վարի ենք գնալու»

«Մեր ծրագիրն իրագործելի է, քանի որ դա ցույց ենք տալիս մեր 6 ամսվա փորձով՝ կատարված աշխատանքով և արձանագրված առաջընթացով». Կարեն Կարապետյանը նախընտրական հանդիպումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 20-ին հանդիպել  է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին: «Մենք պնդում ենք, […]

Ասում են` երբ վարչապետ դարձար, Ռոբերտ Քոչարյանին ճակատից խփեիր. Արամ Սարգսյան

«Հայաստանի դժբախտությունը շատ կուսակցությունները չեն, նրանից չէ, որ երեխեքն արտագնա աշխատանքի են գնում, աշխատանք չունեն»,-այսօր Շիրակի մարզի Ախուրյան գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ տաղանդավոր երեխաներ ինչպես նախկինում են եղել, հիմա էլ կան: Ա. Սարգսյանի խոսքով` այսօր 2200 թափուր աշխատատեղ կա ՏՏ ոլորտում: Սակայն ամեն […]

Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը. լուրջ ռազմամթերք է հայտնաբերվել

2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն  «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝  «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական […]

Արծվիկ Հարությունյանը մարտահրավեր է նետում /տեսանյութ/

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը յուրահատուկ ֆլեշմոբ է սկսել։ Նա Ֆեյսբուքի իր էջում տեսահոլովակ է հրապարակել ու գրել․ «Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: Մարտահրավեր եմ նետում «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս․ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ