15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել, եթե

Սուրբ Գիրքն ասում է, աչք չի տեսել, ականջ չի լսել ու մարդու սիրտը չի ընկել այն, ինչ որ Աստված պատրաստեց իրեն սիրողների համար (1. Կթ. 2:9): Առատ պտղաբերության սերմ է տրված մեզ՝ բարի գործերով աճեցնելու համար: Ոչ մի չար ուժ, ոչ մի մարդ, ոչ աղքատությունը, ոչ էլ նեղությունը չի կարող այն կանգնեցնել, եթե դուք այդ […]

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է վերականգնողական բուժում ստացող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորների հետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա տոնի կապակցությամբ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, հունա-հռոմեական ոճիըմբիշ Արթուր Ալեքսանյանի և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանի հետ այցելել է «Հերացի» № 1 հիվանդանոցային համալիր, որտեղ վերականգնողական բուժում են ստանում ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորները: Ջերմ և անբռնազբոս զրույցի […]

Մայիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը և կրթության ոլորտի  փորձագետ Սերոբ Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ դպրոցների օպտիմալացման հիմնախնդիրները Հայաստանում:

Քննարկվում է շարժակազմը 2 նոր էլէկտրագնացքով համալրելու հնարավորությունը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 29-ին ընդունեց հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյին: Նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է լսել ընկերության բոլոր առաջարկությունները և աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի շուրջ: Ալեքսանդր Միշարինն իր […]

Անակնկալներ երեխաների համար Ավետ Բարսեղյանից և Սերգեյ Սմբատյանից

«Տարիներ շարունակ փորձում էինք համագործակցել Սերգեյ Սմբատյանի հետ, ու ահա ծնվեց «Յոթ» նախագիծը: Երիտասարդական պետական նվագախումբը սիրով է համաձայնել իմ առաջարկին: Շոուի հիմքը դասական երաժշտությունն է, ինչը երեխաներին այդ երեկո պետք է մատուցենք խաղի, նոտաների, գույների, շաբաթվա օրերի միջոցով: Այսինքն՝ փորձելու ենք սերմանել այն, ինչ որ այս տարիքից պետք է սերմանվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

Ֆիլիպիններում մարտերի ժամանակ 103 մարդ է զոհվել

Ֆիլիպիններում Մարավիում «Իսլամական պետության»  ահաբեկիչների և տեղի կառավարական ուժերի միջև մարտեր են սկսվել դեռ մայիսի 23-ին: Մարտերի ժամանակ 103 մարդ է զոհվել. հայտնում CNN-ը: Ֆիլիպինների կառավարական ուժերից հայտնում են, որ ոչնչացվել է 61 ահաբեկիչ:  

Պատերազմ է /տեսանյութ/

Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը իր մեջ զգաց սահմանին լինելու  և առաջնագծում զինվորի կողքին մարտնչելու պատրաստակամություն: Զեփյուռն էլ զինվոր դարձավ ու առաջնագծում մնաց 41 օր: Այսօր Զեփյուռ Սարդարյանը հիշելու շատ բան ունի: «Պատերազմը արդեն 25 տարի է շարունակվում է և քանի դեռ մատղաշ կյանքեր ենք […]

Ով կփոխարինի Դավիթ Հարությունյանին

Կառավարությունում Դավիթ Հարությունյանին կփոխարինի Վահե Ստեփանյանը։ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես կդրվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա։

«Հյուսիս-հարավ» ու հայ-չինարեն բառարան

Նախորդ տարվա  հունիսից մեկնարկել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները: Այս հատվածում աշխատանքները կազմակերպելու համար  Մարալիկ քաղաքի մոտ  փոքր թաղամաս  հիմնվեց,  որտեղ ապրում են շինարարաները: Նշենք, որ նրանց մեծ մասը  չինացիներ են, ճանապարահաշինարարների ղեկավարները` ևս:        Լանջիկ գյուղի մոտ […]

Պաշտոնանկություն

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի, եղել է նաև  պաշտոնանկություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը. փոխանցում է panorama.am-ը: Նրա խոսքերով՝ պաշտոնից հեռացվել են զորամասի հրամանատարն ու երկու տեղակալները, իսկ մի շարք զինծառայողներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ