14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

2018թ.-ը սարերի հետևում չէ. ԱԺ քննարկումներից

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտնեց, որ առաջարկում են հնարավորություն տալ Ազգային ժողովին՝ չեղյալ համարել կամ վավերացնել միջազգային պայմանագրերը: «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելով՝ նա նշեց, որ ներկայումս միջազգային պայմանագրերը հաստատվում կան չեղյալ են համարվում ոչ թե ԱԺ հաստատման, այլ՝ օրենքով, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում […]

«Ծնողները խեղում են երեխաների հոգեբանությունը»/տեսանյութ/

«Ցավով պետք է նշեմ, որ կան ընտանիքներ, որոնք դրսից ֆինանս կամ սնունդ ստանալու նպատակով օգտագործում են երեխաներին:Նախ երեխաները լսում են, որ սնունդ չկա, հաց չկա, ապրուստի միջոց չկա: Երեխաները վաղ մանկությունից զգում են այդ ծանրությունը և հոգեբանորեն խեղված մեծանում»,-այսօր՝ մայիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը : […]

Վարչապետի համահայկական ուղերձը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:   Վարչապետը կարևորել է ՌԱԿ գործունեությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում հայապահպանության գործում: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է ներդրումների խթանման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նախաձեռնած բարեփոխումներում համայն հայության ներուժի ներգրավմամբ, և ՀՀ վարչապետի՝ սփյուռքահայությանն ուղղված […]

Չեն լիկվիդացնում վարչապետին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարվածություն չկա:  ««Հանրապետական» կուսակցությունն էլ չի փորձում լիկվիդացնել վարչապետին»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Մամուլի էջերը գեղեցկացնելու համար գրված այդ հերյուրանքներին մի հավատացեք, մենք մեկ միասնական թիմ ենք»: Բաղդասարյանն ընդգծեց, որ կառավարությունն ունի իր ծրագիրը, որի իրագործմանը […]

Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը դեռևս չի հաստատում դրա արդյունավետ գործելու երաշխիքները

«Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը դեռևս չի հաստատում դրա արդյունավետ գործելու երաշխիքները: Պետք է լինի քաղաքական կամք, և այս մարմնի ստեղծումն արդեն այն մասին է խոսում, որ առաջ ենք գնում կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների ճշտության տեսակետից»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: «Եթե դրա օրինակը ֆորմալ կիրառվի Հայաստանում, դա դեռ չի […]

Երևանի 2-րդ գումարման ավագանին ավարտել է աշխատանքը

Երևանի ավագանու 2-րդ գումարման 9-րդ նստաշրջանի 4-րդ և վերջին նիստի օրակարգը սպառելուց հետո Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը համառոտ ներկայացրել է Երևանի 2-րդ գումարման ավագանու գործունեության հաշվետվությունը: Ըստ այդմ, 2013-2017 թվականների ընթացքում գումարվել է ավագանու 52 նիստ, որոնց ընթացքում ընդունվել է 743 որոշում, որից 722-ը կատարվել է, 21-ն ընթացքի մեջ է: Նաև նշվել է, որ […]

Մտածիր քո դրախտի մասին

«Իշխանությունն ավելի զգոն է, երբ իր թիկնուքում զգում է ընդդիմության շնչառությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ավագանու մանդատները վերցնելու մասին «Երկիր Ծիրանի» կուսակցության որոշմանը: «Դա իրենց ներկուսակցական խնդիրն է և ցանկալի չէ, որ մենք միջամտենք, բայց Զարուհի Փոստանջյանը ԱԺ ընտրությունների ժամանակ քննադատում էր «Ելք» դաշինքին, որ նրանք վերցրել են մանդատները, […]

Մենք ընդունում ենք, որ մենք իդեալական իշխանություն չենք. Շարմազանովը՝ «Ելքին»

«Հեռուստատեսության և ռադիոյի» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու կոչ արեց բոլորին հանգիստ վերաբերել տարբեր կարծիքներին: «Այս խնդրում հիմնական մեխը ինֆորմացիոն անվտանգությունն է, և մենք սրանով լուծում ենք մեր ազգային անվտանգության ինֆորմացիոն բաղադրիչը: Սահմանաերձ շրջանները, որ ունեն սահմանային գոտիներ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ […]

«Հայ ժողովուրդը պետք է ասի իր խոսքը»

  ԼՂ հակամարտության կողմերի դիրքորոշումները վերջին մեկ տարում ոչ միայն չեն մոտեցել, այլ ավելի են հեռացել:  Այսօր լրագրողների հետ  հանդիպման  ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: «Ես Հայաստանի դիրքորոշման հետ համաձայն չեմ, այն պահից, երբ մենք 1991 թվականի դեկտեմբերից ստորագրել և ճանաչել ենք խորհրդային նախկին բոլոր հանրապետությունների տարածքային ամբողջականության և […]

Անժելա Ստեփանյանը՝ զինվորներին. զորամասը ցնցված էր /տեսանյութ/

«Արցախում կայացած մեր համերգը աննախադեպ էր: Հրամանատարը փաստեց այդ մասին: Անգամ ճաշարան չէին գնում զինվորները և անձրևի տակ մասնակցում էին համերգին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայում գործող «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանը, ով բարեգործական ծրագրերով հանդես է գալիս նաև Հայաստանում: Մայիսի 14-ին  Մոսկվայում գործող «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանի  և «Սոսե մայրիկ» հիմնադրամի՝ նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված