Ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն ու խաղաղություն. ՀՀ փոխվարչապետ

Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։ «Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ասաց, թե փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպման վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ «Ընթացքում ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայմանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չունենք»,- […]