Եղանակը կտաքանա
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 11-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ը աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։ Երևանում մարտի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։





































