15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Արսեն Վենգերը հեռանում է «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը: «Մանրակրկիտ մտորումներից ու ակումբի հետ երկարատեւ քննարկումներից հետ զգացի, որ եկել է հարմար պահ մրցաշրջանից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու համար: Շնորհակալ եմ, որ նման պատիվ եմ ունեցել երկար ու հիշարժան տարիներ […]

ՀՀԿ-ի պատասխանը

ՀՀԿ-ն բացառում է այս պահին Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։ «Նման օրակարգ այս պահին մենք չենք քննարկել: Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չի, որ երբ ուզենք, անցկացնենք, դա պետք է սահմանդրական նորմ լինի», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշեց, թե արդեն ընտրվել է վարչապետ, «ո՞նց պետք […]

Եթե փոքրիկ երեխաները մահանում են, նրանք դրախտ են գնում

… Եթե փոքրիկ երեխաները ննջում (այսինքն մահանում են) են, նրանք, ինչպես հրեշտակներ, ուղիղ դրախտ են գնում: Իսկ երբ, իրենց հերթին, մահանում են նրանց ծնողները, ապա այդ փոքրիկները, այդ հրեշտակները, երկնքում ընդունում են իրենց ծնողներին վառած կանթեղներով: Այս հրեշտակների դիմաց հայրն ու մայրն ունեն հոգևոր պարգև: Եվ հակառակը, երբ երեխան մի քիչ մեծանում է և ընտրում […]

ԱՄՆ-ն չի ողջունում Թուրքիայում վաղաժամ ընտրությունները

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Վաշինգտոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 2018թ. հունիսի 24-ին տեղի ունենալիք Թուրքիայի վաղաժամ խորհրդարանական և նախագահական ընտրություններին։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն մտահոգված է, որ վաղաժամ ընտրությունները տեղի են ունենալու արտակարգ դրության պայմաններում, քանի որ նման իրավիճակում հավանականություն կա, որ դրանք չեն լինի ազատ և արդար։ «Արտակարգ դրության ընթացքում դժվար է կազմակերպել […]

Ինչպես աղոթքի կանգնել

Երբ աղոթքի կանգնես կամ երկրպագես Աստվածությանը՝ կանգնի՜ր դեմքով դեպի արևելք, համաձայն այն խոսքի, որ Փրկիչն ասաց. «Ինչպես կայծակն է փայլատակում արևելքից և երևում է մինչև արևմուտք, այդպես էլ պիտի լինի մարդու Որդու Գալստյան ժամանակ: Որովհետև Արդարության Արեգակը՝ Քրիստոսը, Աստծո Որդին, արևելքից է ծագում և Փրկություն կատարում երկրի մեջ: Եվ այսուհետև իմացե՜ք, որ արժան է աղոթքի […]

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. 1 տասնյակից ավելի բերման ենթարկվածներ կան

Այս պահին լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկին հարող տարածքում: Ցուցարարները փորձում էին փակել Մաշտոցի պողոտան: Սակայն ոստիկանները թույլ չեն տալիս: Ցուցարարներին մի քանի անգամ հաջողվեց փակել փողոցը, ապա նրանցից շատերին՝ 1 տասնյակից ավելիին բերման ենթարկեցին: Իսկ մյուս ոստիկաններն էլ պատ են կազմել:

«Եթե իշխանությունը փոփոխությունների չգնա, հեղափոխություն կլինի»

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում կա մեծ պահանջարկ փոփոխությունների: «Հայաստանում կա հոգնածություն նախկինից եկած իշխանություններից, մյուս կողմից էլ Հայաստանում չկա հեղափոխական իրավիճակ: Կարելի է հռչակել հեղափոխություն, բայց թե այդ հռչակածի իրականությունն ինչ դրսևորում կստանա, դա էլ կապրենք, կտեսնենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Սպանություն Մասիս քաղաքում. Ձերբակալվել է տուժողի հայրը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 39-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս հայրը: 2018 թվականի ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Մասիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել […]

Բերման է ենթարկվել 217 քաղաքացի

Այսօր, ժամը 17։00 դրությամբ Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 217 քաղաքացի։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվական բաժնից։ Ավելի վաղ բերման ենթարկվածներից շատերն արդեն ազատ են արձակում։ Մասնավորապես տեղեկացանք, որ Մաշտոցի բաժնից են շատերին ազատ արձակել։ Իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում այլևս բերման ենթարկվածներ չկան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ