Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ. Փաշինյան (տեսանյութ)
«Մենք իրականում այդ մասին հանրության դատին կհանձնենք, երբ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ավարտին կբերենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե որ թվականին էր վերաբերում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե աշխատավարձերի ու թոշակների բարձրացում է լինելու: Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ ուզում է հաստատել նախկին վարչապետի հայտարարությունը, որ եթե եկամտային […]
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 26-ին, Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկել են իրավիճակը Արցախի եւ Ադրբեջանի միջև շփման գծում:
Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո) անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին: Տիգրան Գրիգորյանը իր կոչը փոխանցում է տեսանյութի միջոցով:
Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտակա ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Մենք գտնում ենք, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում»,–նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը։
Աստուծո Խոսքն ասում է ճգնաժամային օրերին ծոմի օր նշանակեք (Հովել 2:15-18): Եկեք վաղը, Ուրբաթ առավոտից մինչ 21:00 ծոմ պահենք ու 21:00ին միասին զղջումով աղոթենք մեր երկրի համար: Եթե ճիշտ անենք, գրված է, որ Աստված կխնայի իր ժողովրդին: Արմեն Հարեյան
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետեւելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը եւ իշխանության ցուցաբերած իմաստուն եւ հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց […]
ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով և կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթևեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետևանքով: Վարչական վարույթները կարճվելու են Վարչական իրավախախտումների […]
Ապրիլի լույս 24-ի գիշերը Երևանի Սարալանջի փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։ Վարորդը, նրա ուղևորները, որոնք ամուսիններ են, և նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ փոքրիկը տեղափոխվել […]
«Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ գիտեք ի՞նչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք կհարգե՞ք»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն՝ ի պատասխան հարցին, թե կաշխատի՞ Նիկոլ Փաշինյանի թիմում: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե արդյոք չի կարող մնալ և աշխատել եկրի համար նաև «Ելք»-ի […]
























